Դեպի վեր

Լրագրողների իրավական վերապատրաստում

12/06/2015

 ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվում է իրավական թեմաներով վերապատրաստում-սեմինար` նվիրված Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին: Սեմինարին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները: Սեմինարը անցկացվելու է 2015 թվականի հուլիսի 3-4-ը` «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում /Տանձաղբյուրի փողոց 2, 4/1, Ծաղկաձոր/: Սեմինարի կազմակերպման, մասնակիցների տեղափոխման և կացության բոլոր ծախսերը հոգում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկում» ծրագիրը: 
 Սեմինարից հետո՝ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ` սեմինարի ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Մրցույթի ընթացակարգը առավել մանրամասն կներկայացվի սեմինարի ժամանակ:
 Սեմինարին մասնակիցների թիվը սահմանափակ է: Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը սեմինարին մինչև ս.թ. հունիսի 26-ը` press@moj.am էլ.փոստի հասցեով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 010 38 02 23 հեռախոսահամարով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն