Դեպի վեր

Մրցույթ լրագրողների համար

14/07/2015


Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում թեմայի իրավական լուսաբանման համար, որի շրջանակներում կարող է անդրադարձ կատարվել, մասնավորապես, հետևյալ հարցերին.

  • կոռուպցիայի դեմ պայքարում տիրող իրավիճակն ու կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը,
  • քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմպայքարում,
  • կոռուպցիայի կանխարգելմանն աջակցող մարմինները,
  • նախարարներին կից հանրային խորհուրդները՝ նախարարություններիգործունեության թափանցիկությունը և մասնակցային կառավարումն ապահովելումիջոց,
  • տեղեկատվության ազատությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք,
  • բաց կառավարման գործընկերություն,
  • օրինավորության ազգային համակարգ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2015թ. հուլիսի 14-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում:Մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝

  • 1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
  • 2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
  • 3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

  • համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը,կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածըհրատարակվել է,
  • •իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները՝ համաձայն հետևյալ ցուցանիշների.1.Լուսաբանված տեղեկատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր,2.Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր.ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր,բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր,գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր,3.Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավորա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր,բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր:Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 կամ ուղարկել nora.sargsyan@giz.de էլեկտրոնային հասցեին:Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն