Դեպի վեր

Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին

17/07/2015

Հաստատվել է Հաշտարարի որակավորման հանձնաժողովի

2015թ. hուլիսի 17-ի նիստում 

 

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար հաշտարարի որակավորման դասընթացները:

Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) է ներկայացնում`

1) դիմում (ձևը կցվում է),

2) անձնագրի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),

4) 2 գունավոր լուսանկար` 4x6 չափսի,

5) կենսագրական տվյալներ,

6) համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող
տվյալների իսկության, այդ թվում դիտավորությամբ կատարված հանցագործության հա-
մար դատվածություն չունենալու փաստը ստուգելու վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի հուլիսի 29-ը, մինչև ժամը 16:00-ն:

Հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թվականի օգոստոսի 11-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):

Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 319-117 հեռախոսահամարով:

 

*Ծանոթություն. Հանձնաժողովը, դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երկու աշխա­տանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատաս­խանությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասըն­թացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։

Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարու­թյան կայքում ցանկը հրապարակվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարում՝  80.000 ՀՀ դրամի չափով՝ մուծված հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացնող՝ «ՀՀ արդարադատության նախարարութան իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված Հ/Հ 1930009611880200 հաշվեհամարին:

Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվու­թյուն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժո­ղովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ

Հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, հաշտարարների որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները հաստատված են ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ:

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն