Դեպի վեր

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման թեստերը

18/07/2015

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

 

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ.

 տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը.

հոդված 31

2. Հայաստանի Հանրապետությունում դատավորներին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության է ենթարկում.

 ՀՀ արդարադատության խորհուրդը:

հոդված 95

3. ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո ստորագրում և հրապարակում է այն.

 քսանմեկօրյա ժամկետում.

հոդված 55

4. ՀՀ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է.

պատգամավորներին և կառավարությանը.

հոդված 75

5. Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նամակագրության գաղտնիության իրավունք ունեն.

 յուրաքանչյուր ոք.

հոդված 23

6. ՀՀ կառավարությունը կազմված է.

 ՀՀ վարչապետից և նախարարներից.

հոդված 85

7. Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ դատարանի վերջնական ակտերն ընդունվում են.

 ՀՀ անունից.

հոդված 91

8. Հայաստանի Հանրապետությունում դատավորը պաշտոնավարում է.

 մինչև 65 տարին լրանալը:

հոդված 96

9 . ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունում է.

 որոշումներ և եզրակացություններ.

հոդված 102

10. ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հողի սեփականության իրավունք ունեն.

 ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` օրենքով նախատեսված դեպքերում.

հոդված 31

11. ՀՀ արդարադատության խորհրդի նիստերը վարում է.

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը.

հոդված 94.1

12. Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք.

ա. բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

հոդված 98

13. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ՀՀ Նախագահը նշանակում է.

 ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկությամբ.

հոդված 55

14. Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է.

 օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: հոդված 5

15. Բացի ՀՀ նախագահից ու՞մ կողմից կարող են ևս նշանակվել ՀՀ արդարադատության խորհրդի երկուական իրավաբան.գիտնականներ.

 ՀՀ Ազգային ժողովի կողմից.

հոդված 83

16. Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետական սեփականությունը կառավարում է.

 ՀՀ կառավարությունը.

հոդված 89

17. ՀՀ.ում դատավորը չի կարող կալանավորվել.

 առանց ՀՀ արդարադատության խորհրդի համաձայնության.

հոդված 97

18. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ՀՀ օրենքներով, ապա.

 կիրառվում են այդ նորմերը:

հոդված 6

19. ՀՀ.ում համայնքի սեփականությունը տնօրինում է.

 համայնքի ավագանին:

հոդված 107

 

 


 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ունեն արդյոք հետադարձ ուժ քաղաքացիական օրենսդրության ակտերը`

 քաղաքացիական օրենսդրության ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ .

Հոդված 5

2.Քաղաքացիական օրենսդրության ակտերի գործողությունը մինչև դրանց ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է այն դեպքում, երբ`

 դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով.

Հոդված 5

3.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով, նշվածներից որը վնաս չէ.

 իրավունքը խախտած անձի ստացած եկամուտները.

Հոդված 17

4.Քաղաքացու իրավունակությունը ծագում է

 նրա ծննդյան պահին.

Հոդված 20

5.Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է.

 իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում.

Հոդված 27

6. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից.

 իր գույքը ոչնչացնելու դեպքում.

հոդված 279

7.Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են.

 սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով.

Հոդված 28

8.Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե.

  մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին.

Հոդված 44

9.Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե.

 նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում.

Հոդված 47

10.Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը.

 որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

Հոդված 50

11.Առևտրային կազմակերպությունները

 կարող են ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ.

Հոդված 52

12.Մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը ծագած` իրավաբանական անձի ստեղծման հետ կապված պարտավորությունների համար

 իրավաբանական անձի հիմնադիրները կրում են համապարտ պատասխանատվություն.

Հոդված 54

13.Իրավաբանական անձի գտնվելու վայրը

 նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է.

Հոդված 59

14.Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է`

 առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու.

Հոդված 67

15. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ‎ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ինչի՞ մասին է պարտավոր հայտարարել ընկերությունը.

 իր կանոնադրական կապիտալի նվազման.

հոդված 98

16. Ինչերի՞ է բաժանված բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

 որոշակի թվով բաժնետոմսերի.

հոդված 111

17. Ու՞մ անդամության վրա է հիմնված կոոպերատիվը.

 քաղաքացիների և իրավաբանական անձանց.

հոդված 117

18.Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի

մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար.

Հոդված 77

19. Լիակատար ընկերակցության մասնակիցները.

 իրենց գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար.

Հոդված 83

20.Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում.

 ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը.

 

Հոդված 90

21.Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

 պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը.

Հոդված 95

22.Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

 նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով.

Հոդված 105

23.Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում.

 ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մյուս մասնակիցների միջև բաշխվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե պատասխանատվության բաշխման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ.

Հոդված 105

24. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը).

պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը.

Հոդված 106


25.Կոոպերատիվի անդամները պարտավոր են.

 տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները.

Հոդված 118

26.Կոոպերատիվի անդամները

 նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում.

Հոդված 118

27. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն կրում է.

 այն ստեղծած իրավաբանական անձը.

հոդված 62

28. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը`

 նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է.

Հոդված 99

29. Իրավաբանական անձինք դատարանում կարող են հանդես գալ որպես.

 հայցվոր կամ պատասխանող.

հոդված 50

30. Բաց բաժնետիրական ընկերությունը քանի՞ տարին մեկ է պարտավոր, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը.

 ամեն տարի.

հոդված 107

31. Քանի՞ անձի կողմից կարող է հիմնադրվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

 մեկ կամ մի քանի.

հոդված 95


32. Անշարժ գույք է համարվում.

 այն գույքը, որն անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնա պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության.

Հոդված 134

33. Շարժական գույք է համարվում

 անշարժ չհամարվող գույքը.

Հոդված 134

34. Տիրազուրկ է համարվում այն գույքը.

 որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից.

Հոդված 178

35. Եթե ընդհանուր սեփականության իրավունքով երկու կամ ավելի անձանց պատկանող գույքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշված է, ապա այդ գույքը սեփականատերերին է պատկանում

 բաժնային սեփականության իրավունքով.

Հոդված 189

36. Եթե ընդհանուր սեփականության իրավունքով երկու կամ ավելի անձանց պատկանող գույքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշված չէ, ապա այդ գույքը սեփականատերերին է պատկանում

 համատեղ սեփականության իրավունքով.

Հոդված 189

37. Եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ, ապա

 բաժինները համարվում են հավասար.

Հոդված 190

38. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի.

 դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը.

Հոդված 197

39. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է

  եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով.

Հոդված 201

40. Գրավի իրավունքը

 գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար.

Հոդված 226

41. Հիփոթեք է համարվում

 անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի գրավը.

Հոդված 260

42. Եթե գույքը անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա.

 սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը.

Հոդված 275

43. Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե.

 կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ.

Հոդված 293

44. Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե.

 կողմերն իրավունքների և պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ.

Հոդված 293

45. Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը.

վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից.

Հոդված 298

46. Գործարքի նոտարական ձևը չպահպանելը

 հանգեցնում է գործարքի անվավերության.

Հոդված 300

47. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել

 ցանկացած շահագրգիռ անձ.

Հոդված 303

48. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը.

անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ.

Հոդված 305

49. Կեղծ է համարվում

 առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը.

Հոդված 306

50. Շինծու է համարվում.

 մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը.

.Հոդված 306

51. Իրավաբանական անձի կողմից նրա կանոնադրությամբ որոշակիորեն սահմանափակված գործունեության նպատակներին հակասող կամ համապատասխան գործունեությամբ զբաղվելու թույլտվություն (լիցենզիա) չունեցող իրավաբանական անձի կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ իրավաբանական անձի, նրա հիմնադրի (մասնակցի) կամ իրավաբանական անձի գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի հայցով, եթե ապացուցված է, որ

գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար դրա ապօրինության մասին.

Հոդված 314

52. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել.

 դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում.

Հոսված 317

53. Վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել.

 այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին.

Հոդված 317

54. Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է.

այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը.

Հոդված 327

55. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում

դրան հաջորդող աշխատանքային օրը.

Հոդված 329

56. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի.

  մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը.

Հոդված 335

57. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է.

սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով.

հոդված 340

58. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, և եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից.

պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում,

 հոդված 352

59. Պահանջների համիրավության դեպքում.

համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել

պարտապանին.

Հոդված 365

60. Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է .

 պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար,

հոդված 375

61. Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, ապա.

 այն մնում է մյուս կողմին.

Հոդված 396

62. Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, ապա.

 նա պարտավոր է մյուս կաղմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը,

հոդված 396

63. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար

պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով,

հոդված 397

64. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա

վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով.

Հոդված 410

65. Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է.

 օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով.

Հոդված 423

66. Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ կողմից պարտապանին իր պարտականություններից ազատելով (պարտքը ներելով)

 եթե դա չի խախտում պարտատիրոջ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքները,

հոդված 431

67. նշված ձևակերպումներից որն է ճիշտ

Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր.

չթույլատրված պայմանագիր.

Հոդված 437

68. Նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե.

մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին,

հոդված 445

69. Օֆերտան

 մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ,

հոդված 451

70. Ակցեպտը

առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան.

Հոդված 454

71. Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե.

դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը.

Հոդված 505

72. Նվիրառուն մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի դրանից հրաժարվելու,

 իրավունք ունի.

Հոդված 597

73. Եթե վարձակալն իր միջոցների հաշվին և վարձատուի համաձայնությամբ կատարել է վարձակալած գույքից անբաժանելի բարելավումներ` առանց դրան վնաս պատճառելու, պայմանագիրը դադարելուց հետո

վարձակալն իրավունք ունի հատուցում ստանալ այդ բարելավումների արժեքի չափով, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով.

Հոդված 626

74. Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցը պատշաճ վիճակում պահպանելու, տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնական վերանորոգումն իրականացնելու և անհրաժեշտ պատկանելիքներ տրամադրելու պարտավորությունը կրում է.

վարձատուն,

հոդված 637

75. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցը պատշաճ վիճակում պահպանելու, տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնական վերանորոգումն իրականացնելու պարտավորությունը կրում է.

 վարձակալը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

հոդված 647

76. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով

վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը,

հոդված 677

77. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կողմերն են.

փոխատուն և փոխառուն,

հոդած 685

78. Հանձնարարության պայմանագրով

մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները և պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:

հոդված 782

79. Կոմիսիայի պայմանագրով

 մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք: Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ,

հոդված 791

80. Գործակալության պայմանագրով

մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ.

Հոդված 806

81. Պահատվության պայմանագրով.

մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված վիճակում,

հոդված 813

82. Փոխառության պայմանագրով.

մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք,

հոդված 877

83. Վարկային պայմանագրով.

բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից,

հոդված 887

84. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով.

մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից` երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը,

հոդված 892

 

85. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով.

մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի),

հոդված 954

86. Իրավաբանական անձը կամ քաղաքացին.

 հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը,

հոդված 1062

87. Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է.

տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)

հոդված 1092

88.   ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն պետական գրանցման ենթակա են`

 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիպոթեքը, սերվիտուտները դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը, ինչպես նաև ՀՀ քաղաղացիական օրենսգրքով և այլ  օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները,

հոդված 135

89.  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն արժեթղթերի շարքին են դասվում`

բաժնետոմսերը, չեկերը, բանկային գրքույկը,

հոդված 153

90. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքները քաղաքացիական իրա-վունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն ուղղված` իրավաբանական անձանց և քաղաքացիների`

գործողություններն են,

հոդված 289

91. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքի (պայմանագրի) նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է`

գործարքի անվավերության,

հոդված 300

92.  Քաղաքացիական լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում այդ ժամկետը նշված չէ, ապա այն`

 ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում,

հոդված 322

93. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը`

սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

հոդված 334

94. Քաղաքացիական պայմանագիր է համարվում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված`

 երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը,

հոդված 436

95.  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, պայմանագիրը, որից ծագող իրավունք-ները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում`

այդ իրավունքի գրանցման պահից,

հոդված 449

96. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե.

օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն.

հոդված 189

97. Ո՞ր դեպքերում են շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա պետական գրանցման.

միայն օրենքով նախատեսված դեպքերում:

հոդված 135

98. Ինչպե՞ս է կոչվում սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքը` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը.

սեփականության իրավունք.

հոդված 163

99. Ինչպե՞ս է կոչվում գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունը.

օգտագործման իրավունք.

հոդված 163

100. Ստորև թվարկվածներից ո՞րը գույքային իրավունք չէ.

հեղինակության իրավունքը.

հոդված 1103

101. Ո՞ր պահից է ծագում սեփականության իրավունքը նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ.

 դրա պետական գրանցման պահից.

հոդված 173

102. Ո՞ր պահից է ծագում այն գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը, որի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման.

 դրա գրանցման պահից.

հոդված 173

103. Ո՞ր պահից է ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ծագում գույքը ձեռք բերած անձի մոտ.

այդ իրավունքի պետական գրանցման պահից:

հոդված 187

104. Ի՞նչ է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցված կամ վերակառուցված բնակելի շենքը, շինությունը կամ այլ կառույցը.

ինքնակամ կառույց.

հոդված 188

105. Ու՞մ սեփականությունն է ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով.

նրանց համատեղ սեփականությունը:

հոդված 201

106. Ու՞մ սեփականությունն է ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը.

նվեր կամ ժառանգություն ստացած ամուսնու սեփականությունը.

հոդված 201

107. Ի՞նչ ձևով պետք է կնքվի գրավի պայմանագիրը.

 գրավոր.

հոդված 234

108. Ի՞նչ է համարվում այն գրավը, որի առարկան անցնում է գրավառուի տիրապետմանը.

գրավական.

հոդված 254

109. Ի՞նչ է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար.

 լիազորագիր.

հոդված 321

110. Ստորև թվարկվածներից ինչո՞վ կարող է ապահովվել պարտավորությունների կատարումը.

երաշխավորությամբ.

հոդված 368

111. Նվիրատվության պայմանագիրը կնքվում է.

գրավոր:

հոդված 595

112. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրով որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում.

անորոշ ժամկետով:

հոդված 612

113. Ի՞նչ ձևով է կնքվում անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը.

 գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որը ենթակա է նոտարական վավերացման.

հոդված 562

114. Ստորև թվարկվածներից ո՞ր պայմանագիրն է ենթակա նոտարական վավերացման.

անշարժ գույքի վաճառքի.

հոդված 562

115. Մինչև ո՞ր պահը անշարժ գույքի վաճառքի պայմանագրի կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար.

մինչև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը.

հոդված 563

116. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ նաև ի՞նչ է փոխանցվում.

 հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը.

հոդված 564

117. Թույլատրվու՞մ է արդյոք վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը.

այո, առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին.

հոդված 564

118. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդը հողամասի համապատասխան մասի նկատմամբ ի՞նչ իրավունք է ձեռք բերում.

օգտագործման, նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը.

հոդված 564

119. Հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են.

օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ.

հոդված 334

120. Պահանջի զիջման միջոցով այլ անձի չեն կարող անցնել.

պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջները.

հոդված 398

121. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն.

րենքով սահմանված դեպքերում:

հոդված 56

122. Առուվաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված.

 եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել հանձնման ենթակա ապրանքի քանակը.

հոդված 481

123. Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք.

թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները.

հոդված 445

124. Հայցային վաղեմությունը չի տարածվում.

 ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

հոդված 344

125. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է.

վկայագրով:

հոդված 1171

126. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է.

միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը.

հոդված 335

127. Քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն.

դրանցում պարունակող բառերի եվ արտահայտությունների տառացի նշանակությամբ:

հոդված 8

128. Վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ պատճառված վնասի հատուցումը.

կարող է նախատեսվել օրենքով.

հոդված 1058

129. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած.

. պետական գրանցման պահից.

հոդված 69

130. Ստորև թվարկված ո՞ր փաստաթուղթն է հանդիսանում իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթ.

 հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունը.

հոդված 55

131. Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև.

կրում են համապարտ պատասխանատվություն.

հոդված 1073

132. Քաղաքացու առողջության քայքայմամբ պատճառված վնասը հատուցելիս.

 հաշվի չի առնվում տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը).

հոդված 1078

133. Տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարը.

կյանքի թանկացման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ենթակա է ինդեքսավորման:

հոդված 1084

134. Ստորև թվարկվածներից ո՞րն է իրավաբանական անձ.

կոոպերատիվը:

հոդված 51

135. Ստորև թվարկվածներից ո՞րը չի համարվում իրավաբանական անձի վերակազմակերպում.

միավորումը.

հոդված 63

136. Ինչի՞ հետևանքով է իրավաբանական անձի գործունեությունը դադարում` առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու.

 լուծարման.

հոդված 67

137. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն.

սնանկության հետևանքով.

հոդված 67

138. Բանկային հաշվի պայմանագրով հաշվում մուտք եղած դրամական միջոցները բանկը.

իրավունք ունի օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրավունքը:

հոդված 912

139. Հրապարակային մրցույթը.

կարող է լինել ինչպես փակ, այնպես էլ բաց:

հոդված 1043

140. Պարտապանի մահով պարտավորությունը.

դադարում է, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ.

հոդված 434

141. Իրավաբանական անձի (պարտապանի կամ պարտատիրոջ) լուծարմամբ պարտավորությունը.

դադարում է:

հոդված 67

142. Ինչպիսի՞ պայմանագրով են կողմերը պարտավորվում ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր).

նախնական:

հոդված 445

143. Եթե նախնական պայմանագրում ժամկետ որոշված չէ, ապա նախնական պայմանագիրը կնքելու պահից ի՞նչ ժամկետում պետք է կնքվի հիմնական պայմանագիրը.

 մեկ տարվա ընթացքում.

հոդված 445

144. Բաց սակարկությունների կազմակերպիչը իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց` այդ մասին հայտարարելով մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան.

երեսուն օր առաջ:

հոդված 464

145. Արդյո՞ք լռությունն ակցեպտ է, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից.

ակցեպտ չէ:

հոդված 454

146. Ի՞նչ ձևով են անցկացվում սակարկությունները.

 աճուրդի կամ մրցույթի.

հոդված 463


147. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ինչպիսի՞ աճուրդներ և մրցույթներ կարող են լինել.

 բաց և փակ.

հոդված 464

148. Ո՞վ կարող է մասնակցել բաց աճուրդին և բաց մրցույթին.

ցանկացած անձ.

հոդված 464

149. Օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել.

անվավեր:

հոդված 465

150. Իրավաբանական անձը կարող է վերակազմակերպվել.

միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման ձևով:

հոդված 63

151. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցը կարող է դուրս գալ ընկերությունից.

անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից` ցանկացած ժամանակ:

հոդված 103

152. Ստորև թվարկվածներից ո՞ր պայմանագիրն է ենթակա նոտարական վավերացման.

 անշարժ գույքի վաճառքի

հոդված 562:

153. Ի՞նչ ձևով պետք է կնքվի երաշխավորության պայմանագիրը.

գրավոր.

հոդված 376

154. Իրավունք ունի՞ արդյոք վարձակալը վարձակալության պայմանագրով վարձակալության իրավունքը գրավ դնել.

այո, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով.

հոդված 620

155. Վարձակալի կողմից վարձակալության իրավունքը գրավ դնելու դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրում վարձատուի առջև.

 վարձակալը.

հոդված 620

156. Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի.

 դրա օգտագործման բացառիկ իրավունք.

հոդված 58

157. Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի.

փաստացի տիրապետմանն անցնելու պահից:

հոդված 177

158. Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը համարվում է.

 ընդհանուր սեփականություն.

հոդված 189

159. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև.

ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա.

հոդված 201

160. Իրավունքի գրավատու կարող է լինել.

 այն անձը, ում պատկանում է գրավ դրվող իրավունքը.

հոդված 228

161. Վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում.

 առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության.

հոդված 230

162. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել.

միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ.

հոդված 231

163. Նշվածներից ո՞րը չի հանդիսանում գրավի տեսակ.

փոխանակությունը.

հոդված 253

164. Նշվածներից ո՞րն է հանդիսանում գրավի տեսակ.

կոշտ գրավը.

հոդված 253

165. Նշվածներից ո՞րն է հանդիսանում գրավի տեսակ.

 իրավունքների գրավը.

հոդված 253

166. Ո՞րն է ձեռնարկատիրական գործունեության հիմնական նպատակը.

շահույթ ստանալը.

հոդված 2

167. Ինչպե՞ս է կոչվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը.

գործարար շրջանառության սովորույթ.

հոդված 7

168. Ինչպե՞ս է կոչվում անձի չստացած եկամուտը, որն այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր.

նախատեսված օգուտ.

հոդված 17

169. Ի՞նչ է ներառում քաղաքացու անունը.

նրա ազգանունն ու անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

հոդված 22

170. Ո՞րն է համարվում քաղաքացու բնակության վայր.

այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է.

հոդված 23

171. Իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը.

թույլատրվում է փոխանցել միայն նրա վերակազմակերպման դեպքում:

հոդված 1170

172. Ո՞ր դեպքում քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել.

եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները.

հոդված 28

173. Կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը.

առոչինչ է.

հոդված 306

 

174. Շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը.

 առոչինչ է.

հոդված 306

175. Եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա նա համարվում է.

 բարեխիղճ ձեռք բերող.

հոդված 275

176. Ո՞ր պահից է սեփականատերը կորցնում ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը.

 փոխհատուցում ստանալու պահից.

հոդված 197

177. Գրավի առարկա դրամական միջոցները պահվում են.

 բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում.

հոդված 257

178. Իրավաբանական անձի լուծարման դեպքում առաջին հերթին ո՞ր պարտատերերի պահանջներն են բավարարվում.

 լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները:

հոդված 70

179. Որո՞նք կարող են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել իրավաբանական անձանց միություններ.

  առևտրային կազմակերպությունները:

հոդված 125

180. Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են`

 մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար,

հոդված 3

181. Գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում, եթե

  հակասում են քաղաքացիական  օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին,

հոդված 7

182. Ինչպիսի՞ն կարող է լինել պարտատոմսը.

 ըստ ներկայացնողի կամ անվանական.

հոդված 154

183. Ինչպիսի՞ն չի կարող լինել բաժնետոմսը.

 օրդերային:

հոդված 157

184. Նշվածներից ո՞րն է լիարժեք  համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

 Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից:

հոդված 9

185. Ո՞ր նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:

 քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող,

հոդված 9

186. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ`

 տիրապետելու, օգտագործելու և վարձակալության տալու իրեն պատկանող գույքը

հոդված 163

187. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից հայտնաբերման դեպքում, ու՞մ է հանձնվում գանձը.

հողամասի կամ գույքի սեփականատիրոջը.

հոդված 186

188. Նշվածներից ո՞րն է լիարժեք համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում:

հոդված 12

189. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի`

 իրավունք ունի այդ եկամուտներից ոչ պակաս չափով,

հոդված 17

երաշխավորությամբ.

հոդված 368

191. Նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը.

  ցանկացած պահի հրաժարվել դրանից.

հոդված 597

 

192. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտ կարող է լինել.

  մշտական բնակության համար պիտանի բնակելի տարածությունը.

հոդված 661

193. Նշվածներից ո՞րն է լիարժեք համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

հոդված 22

194. Թույլատրվու՞մ է արդյոք ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով.

ոչ, չի թույլատրվում.

հոդված 111

195. Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են որպես`

բաղադրատարր գույք:

հոդված 137

196. Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն`

երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

հոդված 141

197. Ե՞րբ պետք է կատարվի պարտավորությունը, այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում.

 այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում.

հոդված 352

198. Մատակարարման պետական պայմանագրով մատակարարն ու՞մ է պարտավոր հանձնել ապրանքները.

 պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի:

հոդված 541

199. Ի՞նչ պատասխանատվություն է կրում պահանջը զիջած սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև.

պահանջը զիջած սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նրան փոխանցված պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատվություն չի կրում պարտապանի կողմից այդ պահանջը չկատարելու համար, բացի այն դեպքից, երբ սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև երաշխավորություն է ստանձնել պարտապանի համար.

 

հոդված 405

200. Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ի՞նչ չափով են հատուցվում վնասները, եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք.

եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով.

հոդված 410

201. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն.

օրենքով սահմանված դեպքերում:

հոդված 56

202. Նշվածներից ո՞րն է լիարժեք համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները:

հոդված 195

203. Նշվածներից ո՞րն է լիարժեք համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

 Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:

հոդված 195

 

204. Եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը.

համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը.

հոդված 420

205. Պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ.

պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի հետևանքով:

հոդված 421

206. Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի.

գործարքը կատարած կողմի պահանջով այն վավեր ճանաչել.

հոդված 300

207. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելու մասին մասնակցի դիմումը պետք է տրվի ոչ ուշ, քան.

  պայմանագրից նրա ենթադրվող դուրս գալուց երեք ամիս առաջ.

հոդված 1036

208. Ո՞ր դեպքում է պարտավորությունը դադարում հաշվանցով.

պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով:

հոդված 426

209. Հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի.

միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը.

հոդված 1044

210. Ի՞նչ իրավական հետևանքներ է ունենում նորացումը սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունների համար.

նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ.

հոդված 430

211. Քաղաքացին դատարանի վճռով ճանաչվել էր անգործունակ և նրա նկատմամբ խնամակալություն էր սահմանվել։ Խնամակալը երրորդ անձի հետ նվիրատվության պայմանագիր է կնքել անգործունակ անձի սեփական բնակարանի վերաբերյալ։ Տվյալ դեպքում.

արգելվում է անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.

 

հոդված 598

212. Պայմանագիրը կարգավորվում է.

կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:

հոդված 1284

 

213. Միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է.

այն պետության իրավունքը, որտեղ կատարվել է գործարքը.

հոդված 1288

 

214. Ի՞նչ իրավական հետևանքներ է առաջացնում հիմնական պահանջով հայցային ժամկետի ավարտը լրացուցիչ պահանջների համար (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար):

հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով հայցային վաղեմության ժամկետը:

հոդված 336

215. Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորությունը լրիվ կատարելը պարտապանին`

 ազատում է մյուս պարտատերերի հանդեպ պարտավորությունը կատարելուց,

հոդված 365

216. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն.

սնանկության հետևանքով.

հոդված 67

217. Ի՞նչ իրավական հետևանքներ է նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքի մյուս կողմից տուժողի ստացած գույքի, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքի համար:

այդ գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության.

հոդված 313

218. Կողմերի միջև, մինչև բնակելի տան նկատմամբ նվիրատվության պայմանագիր կնքելը, առկա էին գույքի հանդիպական պարտավորություններ։ Այս դեպքում պայմանագիրը.

նվիրատվության պայմանագիր չի համարվում և այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են շինծու գործարքի նկատմամբ կիրառվող կանոնները.

հոդված 594

219. Եթե կապալի պայմանագրին համապատասխան աշխատանքի արդյունքը պատվիրատուն ընդունել է մաս առ մաս, հայցային վաղեմության ընթացքը սկսում է.

աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելու օրվանից.

հոդված 723

 

220. Նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո նվիրառուն մահացել է։ Սույն պայմանագրով սահմանված չէր նվիրատվության իրավահաջորդությունը։ Տվյալ դեպքում նվիրառուի, ում  նվիրատվության պայմանագրով խոստացվել է նվեր, իրավունքները, եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով.

չեն փոխանցվում նրա ժառանգներին.

հոդված 604

221. Մտավոր սեփականության օբյեկտներ են`

մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները,

հոդված 1100

222. Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջ ներկայացրած պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել.

շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար.

Հոդված 200

223. Եթե մատակարարման պայմանագրում բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ նախատեսված չէ, ապա ի՞նչ ժամկետում այն պետք է ուղարկվի մատակարարին.

  մատակարարման փուլը սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ.

հոդված 524

224. Թույլատրվու՞մ է արդյոք պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների անցնելն այլ անձի.

չի թույլատրվում.

հոդված 398

225. Ի՞նչ նպատակներով է օգտագործում հասարակական միավորումն իր գույքը.

 իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար.

հոդված 122

226. Կարո՞ղ է արդյոք հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով լինել շահառու.

չի կարող.

հոդված 957

227. Եթե շենքի կամ շինության վարձակալության պայմանագրում բացակայում է վարձավճարի չափի մասին պայմանը, ապա ըստ քաղաքացիական օրենսգրքի.

պայմանագիրը համարվում է չկնքված.

հոդված 658

228. Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի.

  դրա օգտագործման բացառիկ իրավունք.

հոդված 58

229. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում.

սեփականության իրավունք.

հոդված 187

230. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են`

15 տարի,

հոդված 1142

231. Նշվածներից ո՞րն է ճիշտ։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:

հոդված 224

232. Նշվածներից ո՞րն է  լիարժեք համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը:

 Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան։

հոդված 1168

233. Ստորև թվարկվածներից ո՞րն է համարվում ինվեստիցիոն (ներդրումային)արժեթուղթ.

բաժնետոմսը.

հոդված 153

 

 

 

 

 


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության իրավունք

 

1. Դատարանը քաղաքացիական գործով կայացնում է վճիռ.

վեճն ըստ էության լուծելու դեպքում:

հոդված 130

2. Դատարանի վճիռը քաղաքացիական գործով կազմված է.

ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

հոդված 132

3.Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին քաղաքացիական գործով վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության.

 բառացի շարադրանքը (տեքստը).

հոդված 133

4. Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է.

վճիռ.

հոդված 110

5. Ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում.

այն հրապարակելուց մեկ ամիս հետո, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:

հոդված 140

6. Քաղաքացիական դատավարությունում վճռի կայացումից հետո դատարանը դրա կատարման ապահովման միջոցներ է ձեռնարկում.

գործին մասնակցող անձանց դիմումով.

հոդված 141

7. Քաղաքացիական գործով արդարադատությունն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն.

օրենքին.

հոդված 4

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա քաղաքացիական դատավարությունում.

կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը.

հոդված 1

9. Քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է.

բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում.

հոդված 14

10. Քաղաքացիական գործին մասնակցող անձինք.

 կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ.

հոդված 28

11. Կողմերն իրավունք ունեն քաղաքացիական գործն ավարտել հաշտության համաձայնությամբ.

դատավարության ցանկացած փուլում.

հոդված 33

12. Քաղաքացիները դատարանում իրենց քաղաքացիական գործերը կարող են վարել.

անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

հոդված 39

13. Քաղաքացիական գործով գրավոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում.

բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

հոդված 54

14. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ, համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, պետք է նշվեն.

ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:

հոդված 65

15. Թվարկածներից ինչի՞ համար պետական տուրք չի վճարվում` համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի.

որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների.

հոդված 70

16. Այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարական ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր ե՞րբ է համարվում.

 դրան հաջորդող աշխատանքային օրը.

հոդված 75

17. Ո՞ր դեպքում է քաղաքացիական դատավարությունում դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, վերականգնում բաց թողնված ժամկետը.

քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում:

հոդված 77

18. Ո՞ր դատարան կարող է հարուցվել կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը քաղաքացիական դատավարությունում.

 պայմանագրի կատարման վայրի դատարան.

հոդված 83

19. Հայցվորի ընտրությամբ ո՞ր դատարան կարող է հարուցվել տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ քաղաքացիական հայցը.

 պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան.

հոդված 83

20. Ի՞նչ ժամկետում է դատավորը հայցադիմումն ստանալու օրվանից քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144.րդ հոդվածի 2.րդ կետով սահմանված կարգով հայցադիմումի ընդունումը չմերժելու դեպքում կայացնում դա ընդունելու մասին որոշում.

 եռօրյա ժամկետում.

հոդված 90

21. Քաղաքացիական դատավարությունում ե՞րբ է հայցադիմումը դատարանում համարվում ընդունված՝ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում.

 հայցադիմումը սկզբնական ներկայացնելու օրը.

հոդված 92

22. Քաղաքացիական դատավարությունում, եթե պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ է, ապա դատարանը.

դատական ծանուցագիրը ուղարկում է պատասխանողի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, այնուհետև քննում է գործը

հոդված 94

23. Քաղաքացիական դատավարությունում ի՞նչ ժամկետում է պարտավոր պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան.

երկշաբաթյա ժամկետում.

հոդված 95

24. Դատարանը քաղաքացիական հայցի ապահովման միջոցներ է ձեռնարկում.

 գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ.

հոդված 97

25. Ե՞րբ է քաղաքացիական հայցի ապահովման միջնորդությունը քննարկվում և կայացվում որոշում.

այն ստացվելու օրը.

հոդված 97

26. Քաղաքացիական գործը պետք է քննվի և վճիռ կայացվի.

 ողջամիտ ժամկետում.

հոդված 111

27. Քաղաքացիական գործը չի կարող քննվել կողմերի բացակայությամբ, եթե.

պատասխանողը դատական նիստին չի ներկայացել` դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված չլինելու պատճառով.

հոդված 118

28. Քաղաքացիական դատավարությունում դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի հաշտության համաձայնությունը ստանալով՝ հարկադիր կատարողը պարտավոր է.

կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան.

հոդված 203

29. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում.

հրապարակման պահից մեկ ամիս հետո:

հոդված 2211

30. Վճռաբեկ դատարանի` քաղաքացիական գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել են.

նիստին ներկա դատավորների մեծամասնությունը.

հոդված 241

31. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է.

 հայերենով.

հոդված 7

32. Քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է.

 օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա.

հոդված 5

33. Ինչի՞ հիման վրա է իրականացվում քաղաքացիական դատավարությունը.

կողմերի մրցակցության և իրավահավասարության.

հոդված 6

34. Իրավունք ունի՞ դատարանը քաղաքացիական գործերով կիրառել գործարար շրջանառության սովորույթներ.

 այո.

հոդված 12

35. Ի՞նչ կարգով է փաստաբանին լիազորագիր տրվում քաղաքացիական դատավարությունում.

 հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ.

հոդված 41

36. Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը քաղաքացիական դատավարությունում.

 գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա.

հոդված 48

37. Քաղաքացիական դատավարությունում յուրաքանչյուր ապացույց գնահատվում է.

գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

հոդված 53

38. Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի՞ դատարանին խնդրել քաղաքացիական վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա.

այո.

հոդված 118

39. Դատարանները հատուկ վարույթի գործերը քննում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարության.

ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-36 գլուխներով:

հոդված 164

40. Քաղաքացիական դատավարությունում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են.

քաղաքացիական բոլոր գործերը:

հոդված 15

 

 

Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք

 

1. Արտոնագրային իրավունքի խախտում չէ.

արտոնագրային իրավունքի օբյեկտի վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ հավաքելը:

հոդված 159

2. Խարդախությունը, դա.

խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը.

հոդված 178

3. Յուրացնելը կամ վատնելը, համաձայն քրեական օրենսգրքի 179 հոդվածի սահմանման, դա.

հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն է զգալի չափերով.

հոդված 179

4. Ո՞վ կարող է հանդիսանալ "Պաշտոնեական լիազորություններն անցնելը" հանցանքի սուբյեկտ` ըստ քրեական օրենսգրքի.

ցանկացածպաշտոնատար անձ.

հոդված 353

5. Հանցագործության մասին չհայտնելը, դա.

 հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն է.

հոդված 335

6. Ապացույցները կեղծելը.

դա քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելն է գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից, ինչպես նաև քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից.

հոդված 349

7. Իրադրության փոփոխման հետևանքով.

 առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց.

հոդված 74

8. Անձը դատվածություն ունեցող է համարվում.

մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

հոդված 84

9. Դատվածությունը մարված է համարվում.

պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո..

հոդված 84

10. Օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով, համարվում է.

 ապօրինի ձեռնարկատիրություն.

հոդված 188

11. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը համարվում է հանցագործություն, եթե.

 այն դրսեւորվել է օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով.

հոդված 205

12. Որքա՞ն գումարն է համարվում առանձնապես խոշոր չափ "հարկերը, տուրքերը, կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը" հանցանքում.

հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը.

հոդված 205

13. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ.

դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը.

հոդված 52

14. Որքա՞ն գումարը գերազանցելու դեպքում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը գույքային վնասի դեպքում դիտվում քրեորեն պատժելի արարք.

ՀՀ.ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը.

հոդված 309

15. Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները.

 քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առանձին հանցագործություն է.

հոդված 184

16. Որպեսզի ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը քրեական պատասխանատվություն առաջացնի, պարտադիր պայման է.

 այդ արարքով զգալի չափերի վնաս պատճառված լինի.

հոդված 185

17. Որպեսզի ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը քրեական պատասխանատվություն առաջացնի, պարտադիր պայման է.

որպեսզի այդ արարքով խոշոր չափերի վնաս պատճառված լինի.

հոդված 186

18. Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել.

միայն պաշտոնատար անձը.

հոդված 187

19. Վարկը ոչ նպատակային օգտագործելը հանցագործություն է.

եթե վարկը տրված է պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից և վարկը ոչ նպատակային օգտագործելը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը:

հոդված 191

20. Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով (անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) որպես կատարող քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել.

միայն պարտապան իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա հիմնադիրները (մասնակիցները) կամ նրան` կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձինք կամ պարտապան անհատ ձեռնարկատերը.

հոդված 192

21. Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) որպես կատարող քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել.

միայն պարտապանի հիմնադիրները (մաuնակիցները) կամ նրան` կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձինք, այդ թվում` պարտապանի ղեկավարը, հավասարապես` նաև անհատ ձեռնարկատերը.

հոդված 193

22. Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը) հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը քրեական պատասխանատվություն է առաջացնում միայն այն դեպքում, եթե.

դրանով խոշոր վնաս է պատճառվել գույքի սեփականատիրոջը, սակարկություններ կազմակերպողին, գնորդին կամ այլ տնտեսավարող սուբյեկտին.

հոդված 196

23. Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը) քրեական պատասխանատվություն է նախատեսվում.

 ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապoրինի oգտագործելու համար, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել.

հոդված 197

24. Թվարկածներից ո՞րը կեղծ ձեռնարկատիրության նպատակ չէ.

 փողերի լվացումը:

հոդված 189

25. Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց oգտին oգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով oգտագործելը հանցագործություն է միայն, եթե.

 այդ գործողություններով անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաս է պատճառվել.

հոդված 214

26. Վաշխառություն է համարվում.

 պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը.

հոդված 213

27. Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (պաշտոնեական լիազորություններն անցնելը) որակյալ հատկանիշ չէ.

 արարքով էական վնաս չպատճառելը:

հոդված 309

28. Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) քրեական պատասխանատվություն.

 առաջացնում է միայն, եթե կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով:

հոդված 324

29. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը քրեական պատասխանատվություն է առաջացնում քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը), եթե այդ միջամտությունը տեղի է ունեցել.

 ցանկացած ձևով միջամտելու դեպքերում.

հոդված 332

30. Գործի բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելը քրեական պատասխանատվություն է առաջացնում քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը), եթե այդ միջամտությունը տեղի է ունեցել.

 ցանկացած ձևով միջամտելու դեպքերում:

հոդված 332

31. Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում.

 եթե դրա հետեւանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից.

հոդված 346

32. ՀՀ քրեական օրենսգրքով պաշտոնական փաuտաթղթեր թաքցնելու համար նախատեսվա՞ ծ է արդյոք քրեական պատասխանատվություն.

 նախատեսված է, եթե այդ արարքը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով.

հոդված 324

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

 

1. Ո՞վ իրավունք ունի հարուցել քրեական գործ.

 հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը:

հոդված 175

2. Ինչպիսի՞ լիազորություն չունի դատախազը.

 հայց ներկայացնելու դատարան՝ ի պաշտպանություն քաղաքացիների գույքային շահերի.

հոդված 52

3. Ինչպիսի՞ լիազորություն չունի քննիչը քրեական գործի քննության ընթացքում.

 քրեական գործը հետաքննության մի մարմնից վերցնելու և հանձնելու հետաքննության մեկ այլ մարմնի.

հոդված 55

4. Ինչպիսի՞ որոշում չի կարող կայացնել հետաքննության մարմինը.

 քրեական գործի վարույթը կարճելու մասին.

հոդված 57

5. Քրեական գործի վարույթի ընթացքում ե՞րբ է կարող հարուցվել քաղաքացիական հայց.

 քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ.

հոդված 158

6. Նշված անձանցից ու՞մ նկատմամբ քննիչն իրավունք ունի կայացնել որոշում` քննում կատարելու մասին.

 կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի:

հոդված 220

7. Մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու ընթացքում կարո՞ղ է արդյոք կալանք դրվել ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականություն հանդիսացող գույքի վրա.

 կարող է, եթե բավարար ապացույցներ կան, որ համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին.

հոդված 232

8. Քրեական դատավարությունում ու՞մ վերաբերյալ անձը իրավունք ունի ցուցմունք չտալ.

 իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ.

հոդված 20

9. Ո՞ր մարմինն է հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ իրականացնում հսկողություն.

 դատախազը.

հոդված 52

10. Ո՞րը քրեական գործ հարուցելու առիթ չէ.

 չստորագրված նամակը.

հոդված 176

11. Նախաքննություն կատարող մարմին չէ.

 ռազմական ոստիկանության աշխատակիցը:

հոդված 189

12. Քանի՞ ժամից ավելի անընդմեջ չի կարող տևել չափահաս և հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը.

 երկու ժամից.

հոդված 2051

13. Եթե դատապարտյալն անվճարունակ է, իրավունք ունի՞ դատարանը նրան լրիվ ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց.

 այո.

հոդված 169

 

 


«Սնանկության մասին» ՀՀ օրենք

1. Եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ինչ կանոններով է իրականացվում սնանկության գործի քննությունը:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով.

Հոդված 1

2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել.

 ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ մարմինների:

Հոդված 2

3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են.

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

Հոդված 2

4. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ինչ ժամկետում նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:

 հինգ տարվա ընթացքում.

Հոդված 99

5.Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե.

 թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն).

Հոդված 3

6. Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե.

 պարտապանը չի առարկում դրա դեմ.

Հոդված 3

7. Պարտապանի կողմից վճարային պարտավորության դեմ առարկելու դեպքում վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե. .

 վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, եւ բացակայում է հաշվանցի հնարավորությունը.

Հոդված 3

8. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել սեփական նախաձեռնությամբ, եթե.

 պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը.

Հոդված 3

9. Սնանկության գործերի վարումն իրականացվում է.

 ընդհանուր իրավասության դատարաններում,

հոդված 4

10. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ.

 լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար.

Հոդված 5

11. հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում լիազորված պետական համապատասխան մարմինները, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, ինչ ժամկետում պետք է դիմեն դատարան՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով.

 պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

Հոդված 6

12.Ստորև նշվածներից ովքեր են համարվում իրավաբանական անձ պարտապանի հետ փոխկապակցված.

 պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 եւ ավելի տոկոսին տիրապետող անձը.

Հոդված 9

13. Ստորև նշվածներից ովքեր են համարվում ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված.

 նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց եւ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը եւ նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը.

Հոդված 9

14. Ինչ կարգով կարող է սահմանափակում կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման նկատմամբ.

 ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ՝ դատարանի որոշմամբ.

Հոդված 13

15. Որ պահից է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները

 սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից.

Հոդված 13

16. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում.

 հրապարակման պահից.

Հոդված 17.1

17. սնանկության վարույթի ժամանակ կողմերն ինչ ժամանակահատվածում կարող են կնքել հաշտության համաձայնություն.

 մինչեւ դատավորի՝ վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը.

Հոդված 18

18. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել.

 բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով առողջացման ծրագրի հաստատման միջոցով.

Հոդված 18

19. Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ հրապարակման օրվանից.

 ոչ ուշ, քան 80 օրվա եւ ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում.

Հոդված 19

20. Ինչ կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը.

 վերաքննության կարգով, այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում.

Հոդված 20

21. Ստորև նշվածներից որ ձևակերպումն է ճիշտ .

 Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաեւ դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները.

Հոդված 20

22. Ստորև նշվածներից որ ձևակերպումն է ճիշտ .

 Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով.

Հոդված 20

23. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում.

 պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ.

Հոդված 20

24. Արդյոք պարտապանը եւ գործին որպես դիմող մասնակցած պարտատերը իրավունք ունեն դատարանին ներկայացնել իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը .

 այո, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում.

Հոդված 22

25. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից տեղեկացվելու դեպքում տվյալ գործով որպես կառավարիչ հանդես գալու ցանկություն ունեցող կառավարիչները ինչ կարգով են գրանցվում.

 գրանցվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ կազմակերպության էլեկտրոնային կայքում կամ կազմակերպությանը գրավոր հայտ ներկայացնելով.

Հոդված 22

26. ինչ կարգով է կատարվում կառավարչի ընտրությունը, եթե որեւէ կառավարիչ ցանկություն չի հայտնում տվյալ գործը վարելու համար.

 տարածքային սկզբունքից ելնելով համակարգչում ներառվում է տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված բոլոր կառավարիչների տվյալները եւ համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն.

Հոդված 22

27. Կառավարիչը երբ է կարող հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց .

 միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) hանգամանքները.

Հոդված 22

28. որն է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը .

 նրա անդամների ընդհանուր ժողովը.

Հոդված 27

29. Որն է կարգապահական հանձնաժողովի գործառույթը .

 կարգապահական հանձնաժողովը վերահսկում է անդամների գործունեության համապատասխանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանը, կանոններին, կարգերին, խախտում թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում եւ համապատասխան տույժեր կիրառում.

Հոդված 27

30.Նշվածներից որը օրենքով սահմանված՝ կառավարչի գործառույթ չէ.

 որոշում է կայացնում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարումներից ազատելու վերաբերյալ.

Հոդված 29

31.Նշվածներից որը օրենքով սահմանված՝ կառավարչի գործառույթ չէ.

 վարում է պարտապանին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերաբերյալ գրանցամատյանը.

Հոդված 29


32.Նշվածներից որը օրենքով սահմանված՝ կառավարչի գործառույթ չէ.

 հաստատում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը

հոդված 29

33. ՈՒմ անունից և ում պատասխանատվությամբ է գործում կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս .

 պարտապանի անունից եւ իր պատասխանատվությամբ.

Հոդված 29

34. Ինչ կարգով և ովքեր կարող են բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը.

 պարտապանը եւ պարտատերը (պարտատերերը)՝ սնանկության գործը վարող դատավորին.

Հոդված 31

35.Նշվածներից որը կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմք չէ.

կառավարիչը իր գործառույթների պատշաճ իրականացման նպատակով չի ներգրավում համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների.

Հոդված 32

36. Պարտատերերի ժողովին քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել`

պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը.

Հոդված 33

37. Պարտատերերի ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են.

ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն կեսը.

Հոդված 33

38. Պարտատերերի ժողովը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի հրավիրում և նախագահում է.

կառավարիչը.

Հոդված 33

39.Պարտատիրոջ քվեարկության ձայնի իրավունքը պահպանվում է`

 չբավարարված պահանջի մասով.

Հոդված 33


40. Որ դեպքում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը համարվում պատշաճ ծանուցում:

ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10.ից ավելի լինելու դեպքում.

Հոդված 34

41. Պարտատերերի ժողովը գումարվում է.

կառավարչի կողմից` իր նախաձեռնությամբ կամ 5 և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով.

Հոդված 35

42.Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց.

երկու շաբաթվա ընթացքում.

Հոդված 35

43. Ո՞ր դեպքում պարտատերերի խորհուրդ չի ձևավորվում.

հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում.

Հոդված 38

44. Պարտատերերի խորհրդի նիստերը նախագահում է.

կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի.

Հոդված 38

45. Շահագրգիռ անձի դիմումով դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու վերաբերյալ, եթե`

 առաջանում է համարժեք պաշտպանություն տալու անհրաժեշտություն

հոդված 40

46. Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանվում է .

կառավարության որոշմամբ.

Հոդված 42

47. Ապահովված են համարվում `

գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները.

Հոդված 43

48. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ինչ ժամկետում կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել.

երկու ամսվա ընթացքում.

Հոդված 45

49. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո`

մեկամսյա ժամկետում.

Հոդված 46

50. Պարտատիրոջ պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են`

3 օրինակից.

Հոդված 46

51. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը ու՞մ հսկողության ներքո է գործում .

կառավարչի.

Հոդված 47

52. Նշվածներից ո՞րն է ճիշտ:

 Պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են կառավարչին տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին.

Հոդված 48

53. Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի

հինգ տոկոսը գերազանցող ծախսերը.

Հոդված 55

54. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` քանի օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը.

15

հոդված 58

55. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել .

 24 ամիսը.

Հոդված 59

56. Նշվածներից ո՞րն է ճիշտ:

 Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք.

Հոդված 60

57. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է.

պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը.

Հոդված 63

58. Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է.

դատարանի որոշմամբ.

Հոդված 64

59. Կառավարիչն ինչ հաճախականությամբ է դատարան ներկայացնում հաշվետվություն` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ: .

առնվազն երեք ամիսը մեկ.

Հոդված 65 

60. Երբ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

 Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ.

Հոդված 69

61. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`

 վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

Հոդված 69

62. Եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա դատարանի որոշմամբ գույքը կառավարելու կամ տնօրինելու`

 պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են.

Հոդված 72

63. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են .

 յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

Հոդված 74

64. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո երբ է նշանակում նիստ:

 ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում.

Հոդված 74

65. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները

 սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ.

Հոդված 76

66. Որ դեպքում խորհրդի նիստի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է`

 Պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար.

Հոդված 77

67. Կառավարիչը պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից ինչ ժամկետում է պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը կարգավորված վիճակում հանձնում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ:

 ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում.

Հոդված 88

68. Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող

 4 տարուց ավելի լինել.

Հոդված 94

69. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատիրոջ (պարտատերերի) կողմից կարող է վիճարկվել, եթե`

 ծրագրի ժամկետը պակաս է 3 տարուց, և (որի արդյունքում) պարտատերերը իրենց պահանջների ամբողջական բավարարում չեն ստանում,

հոդված 94

 

 

 

 

 

 

 

 


«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք 

 

1. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ է համարվում

աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթացը, որին կարող է մասնակցել այդ օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

հոդված 2

2. Աճուրդը.

 սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին,

հոդված 2

3. Մրցույթը.

սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ:

հոդված 2

4. Աճուրդի (մրցույթի) կանոնակարգը

հրապարակային սակարկությունների կազմակերպչի սահմանած փաստաթուղթն է, որում նախատեսվում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ,

հոդված 2

5. Հրապարակային սակարկությունների մասնակիցները կամ մասնակիցները.

 օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք են,

հոդված 2

6. Աճուրդի (մրցույթի) պայմանները.

օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ) առաջարկողի և (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիրն է,

հոդված 2

7. Լոտը.

աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

հոդված 2

8. Մեկնարկային գինը

 լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին,

հոդված 2

9. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ.

ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները,

հոդված 3

10. Սակարկություններին չեն կարող մասնակցել

սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:

հոդված 3

11. Նշված պատասխաններից որն է լիարժեք.

 Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը,

հոդված 3

12. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա.

սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը,

հոդված 4

13. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաև օգտագործման իրավունք, ապա.

սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

հոդված 4

14. Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են.

ՀՀ դրամով:

հոդված 4

15. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է 

 զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,

հոդված 5

16. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի.

աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ,

հոդված 8

17. Աճուրդին մասնակցելու համար նախավճարի չափը

 չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչև հինգ տոկոսը,

հոդված 10

18. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը

գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը,

հոդված 14

19. Նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, նոր գնային հայտ ներկայացնելու իրավունք ունի.

 ցանկացած մասնակից,

հոդված 14

20. Աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո աճուրդում հաղթած մասնակից է համարվում

վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը,

հոդված 14

21. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած, եթե

լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց:

հոդված 15

22. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել

 միայն դատական կարգով,

հոդված 16

23. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրում են.

աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը,

հոդված 17

24. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը հաշվանցելով մուծված նախավճարի գումարը լոտի գինը պարտավոր է վճարել.

աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում,

հոդված 18

25. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է

աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

հոդված 18

26. Եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա աճուրդի կազմակերպիչը նախավճարը վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին

աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

հոդված 18

 

 

 

 

 

 

 

 

Հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրություն

 

1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվառումը իրենից ներկայացնում է՝

 կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով.

Հոդված 5

2. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նշվածներից ո՞րը չի մտնում կազմակերպության ղեկավարի պարտականությունների մեջ ՝

անձամբ վարել հաշվապահական հաշվառումը.

հոդված 11                                      

3. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար պատասխանատու է կազմակերպության՝

 գլխավոր հաշվապահը.

Հոդված 12

4. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նշված վավերապայմաններից, ո՞րը պարտադիր չէ, որ ունենան սկզբնական հաշվառման փաստաթղթերը՝

բանկային վավերապայմանները և հասցեն.

Հոդված 14

5. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, սկզբնական հաշվառման ո՞ր փաստաթղթերում սխալի ուղղում չի թույլատրվում՝  

դրամարկղային և բանկային փաստաթղթերում.

Հոդված 14                                 

6. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր դեպքում պարտադիր չէ գույքագրման անցկացումը՝

 միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ

Հոդված 17 

7.«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները սահմանում է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

Հոդված 17

8. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվապահական հաշվառումը վարվում է`

անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:   

հոդված 13                         

9. Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի ՖՀՄՍ համաձայն ակտիվը՝  

միջոց է, որը վերահսկվում է կազմակերպության կողմից` որպես անցյալ դեպքերի արդյունք, և որից

2.15

10. Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի ՖՀՄՍ համաձայն պարտավորությունը`

կազմակերպության ներկա պարտականությունն է, որն առաջանում է անցյալ դեպքերից, որի մարումն ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի.

2.15

11. Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի ՖՀՄՍ համաձայն սեփական կապիտալը

 կազմակերպության ակտիվների մնացորդային բաժինն է` բոլոր պարտավորությունները հանելուց հետո.

2.15

12. Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի ՖՀՄՍ համաձայն եկամուտը.

հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տնտեսական օգուտների աճն է ակտիվների ներհոսքի կամ ավելացման, կամ պարտավորությունների նվազման տեսքով, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում ներդրողների կողմից կատարված ներդրումների.

2.23

 

13. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ՀՀՄՍ1 -ով սահմանված երբ կիրառվում է հաշվապահական հաշվառման հաշվե­գրման հիմունքը.

կազմակերպությունը հոդ­ված­ները ճանաչում է որպես ակտիվներ, պարտավորություններ, սե­փա­կան կապիտալ, եկամուտ և ծախսեր (ֆինանսական հաշ­վետվությունների տարրեր), երբ դրանք բավարարում են Հիմունքներում սահմանված այդ տարրերի սահման­մանը և ճանաչման չափանիշներին.

28

14. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ՀՀՄՍ1-ում ամրագրված հաշվանցման սկզբունքի համաձայն՝

կազմակերպությունը չպետք է հաշվանցի ակտիվները և պարտավորու­թյունները, ինչպես նաև եկամուտները և ծախսերը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվան­ցումը պահանջվում կամ թույլատրվում է ՖՀՄՍ-ներով.

32

15.  «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ  նյութական ակտիվը սահմանվում է որպես՝

 որոշելի ոչ դրամային ակտիվ` առանց ֆիզիկական սուբստանցիայի:

8

16. «Փոխառության ծախումներ» ՀՀՄՍ 23 ստանդարտի համաձայն.

 Փոխառու­թյան ծախ­սումները, որոնք անմիջականորեն վերագրելի են որա­կավորվող ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ արտադ­րության , այն փոխառության ծախսումներն են, որոնցից հնարավոր էր խուսափել,եթե որակավորվող ակտիվի վրա ծախսեր չկատարվեին.

10

17. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ՀՀՄՍ 1 –ի համաձայն կազմակերպությունը պարտավորությունը պետք է դասակարգի որպես ոչ ընթացիկ երբ` 

 

ակնկալում է պարտավորությունը մարել կազմա­կեր­պութ­յան սովորական գործառնական փուլի ընթաց­քում.

69

18. «Պաշարներ» ՀՀՄՍ 2 hամաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի դասակարգվի որպես պաշար`  

 պահվում է ապագայում եկամուտ ստանալու համար.

6

19.  «Հասույթ» ՀՀՄՍ 18 ստանդարտի համաձայն հասույթը

ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպութ­յան սովո­րական գործունեությու­նից առաջացող տնտեսա­կան օգուտների համա­խառն ներհոսքն է, որը հանգեցնում է սե­փական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապի­­տալում մասնակից­ների կողմից ներ­դրում­ների հե­տևան­քով սեփական կապիտալի աճի.

7                                                     

20. «Շահութահարկեր» ՀՀՄՍ 12 ստանդարտի hամաձայն, ակտիվի հարկային բազան՝

այն գումարն է, որը հարկային նպատակով նվազեցվելու է ցանկացած հարկվող տնտեսական օգուտներից, որոնք ստանալու է կազմա­կեր­պությունը ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս.

                                                      

21.«Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք՝

առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրության (մատուցման) կամ մատա­կարարման, այլ կողմերին վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար, և ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ ժամանակաշրջանի ընթացքում:

6

22. «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16 ստանդարտի համաձայն հողամասերի և շենքերի իրական արժեքը սովորաբար որոշվում է գնահարման միջոցով: Գնահատումն իրականացվում է`

 պրոֆեսիոնալ որակավորված գնահատողի կողմից.

32

23. «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճը՝

ուղղակիորեն պետք է ճա­նաչ­վի այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում և կու­տակվի սեփական կապիտալի վերագնահատումից արժեքի աճի հոդվածում: Այնուամենայնիվ, եթե այդ աճը վերա­կանգնում է նույն ակտիվների նախկին վերագնահա­տում­ների արդյունքում առաջացած նվազումը, այն պետք է ճա­նաչ­վի շահույթում կամ վնասում` այն չափով, որով նա­խապես նվազումը ճանաչվել էր շահույթում կամ վնասում

39

 24. «Վարձակալություն» ՀՀՄՍ 17 ստանդարտի համաձայն, վարձակալությունը համաձայնագիր է, որով

վարձատուն վճարի կամ վճարների շարքի դիմաց համաձայնեցված ժամկետի ըն­թացքում վարձակալին է փոխանցում ակտիվի օգտագործման իրավունքը.

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարկային օրենսդրություն

 

1.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն.

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում.

Հոդված 3

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերը վճարվում են՝

ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ .

Հոդված 4 

3.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարկի վճարման պարտավորությունը՝

առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության գործերը վարող անձի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա.

Հոդված 6                                                     

 4.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկային գործակալը.

 հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

հոդված 6

5. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունը ներառում է`

հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

հոդված 16                                                     

6.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն,չկատարված հարկային պարտավորությունը համարվում է անհուսալի.

անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում.

Հոդված 16           

7.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն,չկատարված հարկային պարտավորությունը համարվում է անհուսալի.

 իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով,

հոդված     16                           

8.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն,հարկ վճարողի լուծարման դեպքում

 մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

հոդված 16.1 

9.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն

որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ, բացառությամբ ,Սնանկության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները

հոդված 19

10. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտի գծով հաշվապահական հաշվառման սահմանված փաստաթղթը,ապա ինչի վրա չի կարող հիմնվել հարկային մարմինը հարկային պարտավորությունները հաշվարկելիս

Ժամանակին չմուծած հարկերի գումարի վրա

Հոդված 22

11. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ`

 ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով

հոդված 23 

12. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը հաշվարկվում է անցած ամբողջ ժամանակաշրջանի համար

բայց ոչ ավելի, քան` 365 օրվա համար.

Հոդված 23

                                                       

13. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից գանձվում է`

թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով.

Հոդված 27                                               

14. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկերի վճարումն ուշացնելու դեպքում.

 հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

15.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային օրենսդրության խախտումները հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է`

 այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող 3 տարին լրանալուց հետո

հոդված 30.1

 

16. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները սահմանված կարգով հարկ վճարողին վերադարձվում են`

30 օրվա ընթացքում հարկատուի դիմումի համաձայն.

Հոդված 33                                                      

17. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե գործատուներն աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա`

այդ գումարները վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա. 

Հոդված 34                                                  

18. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է.

հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

հոդված 47

19. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը կամ անհատ ձեռնարկատերը`

 օրացուցային տարվա այն պահից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, որ պահից անձը օրենքի համաձայն տվյալ օրացուցային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող.

հոդված 3 

20. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է եթե՝

նրանք օտարել են ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքի օգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասը

հոդված 6

21.Ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ չեն համարվում՝

 ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը

հոդված 6           

22. «Ավելացված արժեքի հարկի մասին»ՀՀ օրենքի համաձայն, անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար ծառայությունների մատուցման վայր է համարվում՝

այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը

հոդված 14

23. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` հարկային հաշիվներ դուրս չեն գրում`

 ԱԱՀ վճարող չհանդիսացող անձինք.

հոդված 19

24. ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում՝

ամիսը, եթե ՀՀ ԱԱՀ-ի մասին օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (առանց ԱԱՀ-ի) նախորդող օրացուցային տարում գերազանցել է 100 միլիոն դրամը,

հոդված 32 

25. Մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.

հոդված 26

 26. ԱԱՀ վճարողների կողմից հարկային հաշիվները սահմանված կարգի խախտումներով լրացնելու համար ԱԱՀ վճարողներից գանձվում է՝

տուգանք՝ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարի 100 տոկոսի չափով

հոդված 43

27. Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք

 պետական բյուջե վճարման ենթակա գումարի 50 տոկոսի չափով, իսկ սույն կետով սահմանված տուգանքը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` բյուջե վճարման ենթակա գումարի 100 տոկոսի չափով:

հոդված 43

28. Ռեզիդենտ կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն կազմակերպության անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի (այդ թվում` շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների) վճարումները կասեցվում են.

մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը

հոդված 48

29. Շահութահարկը՝

 հարկ վճարողների կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է

հոդված 2                               

30. Շահութահարկով հարկվող շահույթը՝

հարկատուի համախառն եկամտի և «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է

հոդված 6

31.Շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը՝

 հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից

հոդված 7

32. Հարկվող շահույթը որոշելիս եկամուտների թվին են դասվում մասնավորապես՝

հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը

հոդված  20                                              

33. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

 ՀՀ տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 7-րդ մասի համաձայն հաշվարկված և վճարված եկամտային հարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:

հոդված 19                                              

34. Հարկատուի գործունեությունից վնասները 

 նվազեցվում են համախառն եկամտից փոխանցվելով վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ.

Հոդված 25

35. Իրավաբանական անձի լուծարման դեպքում

 հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով

հոդված 28

 

36. Համաձայն ՀՀ եկամտային հարկի մասին օրենքի  Անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից  եկամտային հարկի վճարումները կասեցվում են

մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

հոդված 21

 

Այլ օրենքներ

 

 

1. Համաձայն "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի նշված մարմիններից  որո՞նք վարչական մարմիններ չեն.

համայնքների կողմից հիմնված մարմինները.

հոդված 3

2. Համաձայն "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի վարչարարություն իրականացնելիս ի՞նչ է արգելվում վարչական մարմիններին.

 միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են.

հոդված 5

3. Համաձայն "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի վարչական մարմիններն ինչպիսի՞ գործողությունների կատարում իրավունք չունեն պահանջել անձանցից.

այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում.

հոդված 9

4. Համաձայն "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի ե՞րբ է գրավոր վարչական ակտը համարվում ընդունված.

 վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից.

հոդված 58

5. Ստորև նշվածներից ո՞րը վարչական ակտն առոչինչ լինելու հիմք չէ.

ակտն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

հոդված 62

 

6. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ո՞ր օրն է համարվում ժամկետի ավարտի օր՝ ըստ վարչական դատավարության օրենսգրքի.

 դրան հաջորդող աշխատանքային օրը.

հոդված 52

7. Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, դատավարության մասնակիցները և այլ անձինք ինչպե՞ս են դիմում վարչական դատարանին.

"Պատվարժան դատարան".

հոդված 100

8. Ո՞ր պահից են օրինական ուժի մեջ մտնում վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը.

 հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով.

հոդված 127

 

9. Համաձայն "Սահմանադրական դատարանի մասին" ՀՀ օրենքի ինչպիսի՞ վերջնական ակտեր է ընդունում սահմանադրական դատարանը.

որոշումներ և եզրակացություններ.

հոդված 61

10. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ո՞վ է դիմում սահմանադրական դատարան.

 Հանրապետության Նախագահը.

հոդված 72

11. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն`

ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը.

Հոդված 24

 

12. Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով, ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար`

 բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը.

Հոդված 45

13.  Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում`

դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.

Հոդված 46

14. Օրենքով նախատեսված դեպքերում իրավական ակտերի նորմերի կիրառումն անալոգիայով (համանմանությամբ) կատարվում է, եթե`

ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ այլ իրավական ակտերով.

Հոդված 88

15. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթի անվանատեր կարող են լինել`

միայն բրոքերը, դիլերը, պահառուն և հավատարմագրային կառավարիչը.

4 

16. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի վաճառքն առանց բրոքերի (դիլերի) թույլատրվում է`

մասնավոր գործարքների դեպքում, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են.

46

17. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն թվարկված հասկացություններից որը չի համարվում համակենտրոնացում`

 տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակից-ների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20%-ը.

8

18. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերությունը իր բաժնետերերի պարտավորությունների համար`

պատասխանատու չէ.

Հոդված 3

19. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որը`

 իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է.

Հոդված 1

20.  «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատերն իրավունք ունի ունենալ վարձու աշխատողներ, որոնց թիվը`

 չի սահմանափակված.

Հոդված 6

21.  ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի աշխատավարձը կախված է`

աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից որակից, քանակից, բարդությունից.

Հոդված 178

22.  ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում ժամային դրույքաչափի`

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

հոդված 184

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն