Դեպի վեր

Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար

23/07/2015

 Հանրապետության արդարադատության նախարարության              «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը  հայտարարում է  մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում»  ծրագրի  շրջանակներում փորձագիտական  աշխատանքներ իրականացնելու համար:

 «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում»  ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության  շրջանակում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այն ուղղված է օրենքի հետ առնչվող, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական արդարադատության համակարգերի և մարմինների շրջանակում որպես տուժող, զոհ, օրենքի հետ խնդիր ունեցող  երեխաների իրավունքների պաշտպանության իրավական և գործնական  ընթացակարգերի զարգացման խթանմանը և բարելավմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:

 Կից ներկայացվում է փորձագետների տեխնիկական առաջադրանքները.

1.Ազգային փորձագետ իրավական վերլուծություններ իրականացնելու համար /կից ֆայլ/,

2. Ազգային փորձագետ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար / կից ֆայլ /,

3. Միջազգային փորձագետ՝ իրավական վերլուծություններ և հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար /կից ֆայլ /:

Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական և հետաքրքրության նամակ /cover letter /

Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 21-ից մինչև հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն. դրանք կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝   gayane.hօvakimyan@justice.am; anahit.khachatryan@justice.am:                                                                         

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 10 55-17-83 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-18:00-ն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն