Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ

07/08/2015

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը հաստատելու մասին» թիվ 736-Ն որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 28.07.2015-06.08.2015թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող թվով երկու թեկնածություններ:

1. Մարզպետունի Մերուժանի Զադոյան (կենսագրական տվյալ): Թեկնածությունն առաջադրվել է «ԼոգոՍ» երիտասարդական, իրավապաշտպան, «Ժողովրդավարության կայացման» «Ֆեմիդա» իրավաբանական կլինիկայի, «ՑՈԼԻՆԵ» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան, Շիրակի մարզի «Բարեփոխում և Զարգացում» իրավապաշտպան, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն», «Կանթեղ» իրավապաշտպան, «Արաքս Կենտրոն», «ՈՒԻԽ» Իրավաբանական կլինիկա» հասարակական կազմակերպությունների 07.07.2015թ. համատեղ արձանագրությամբ.

2.   Շուշան Մուկուչի Դոյդոյան (կենսագրական տվյալ): Թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի Մանկական Ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունների 05.08.2015թ. համատեղ արձանագրությամբ:

 

*Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Ցուցակի հրապարակելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների բացահայտմանը: