Դեպի վեր

Մրցույթ՝ Հայաստանում բանտային առողջապահության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար

15/09/2015

 

 

«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիր

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բանտային առողջապահության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար

 

Ծառայություններ                   Խորհրդատվություն Հայաստանում բանտային առողջապահության ոլորտում`բաղկացած 3 լոթերից.

                                               1. Բանտային առողջապահությանը վերաբերող հարցերի իրավական վերլուծություն

                                               2. Դասընթացներ ՔԿՀ-ի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի համար` առողջության պրոֆիլակտիկայի և խթանման                                                                գործողությունների, բժշկական էթիկայի և բանտային աողջապահությունում առկա այլ հարցերի վերաբերյալ

                                               3. Բուժմասերի համար բժշկական սարքավորումների տեխնիկական վերլուծություն և գնում  

Ծրագրային շրջանակ             ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության ծրագրային համագործակցության կառուցակարգ

Ծրագիր                                   Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում

Տևողություն                           1 մարտի 2015 թ. – 28 փետրվարի 2017 թ.

Դիմելու վերջնաժամկետ        18 սեպտեմբերի 2015 թ., Երևանի ժամանակով 18:00  

 

  1. I.   Ընդհանուր տեղեկություն ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը

 

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բժշկական ծառայության (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը` շարունակական դասընթացներ մշակելու և անցկացնելու միջոցով:

 

Ակնկալվող արդյունքները

 

  1. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները համապատասխանում են եվրոպական չափանիշներին:
  2. Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների տրամադրման (հատկապես՝ ցմահ դատապարտյալներին և խոցելի այլ խմբերին, օրինակ` կանանց և անչափահասներին) բարելավում և համապատասխանեցում եվրոպական չափանիշներին:
  3. Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների նյութական վիճակի բարելավում:
  4. Քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վերապատրաստում բանտերում առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի նորմերի վերաբերյալ` եվրոպական չափանիշներին համապատասխան:

 

Այս նպատակով, 24-ամսյա ծրագիրը նախատեսում է բանտերում բուժծառայությունները կարգավորող իրավական դրույթների, քաղաքականություն սահմանող փաստաթղթերի և ուղեցույցների վերանայում և աջակցություն դրանց մշակմանը, ինչպես նաև ուսուցողական ծրագրի, նյութերի մշակում և դասընթացների վարում բանտերում բուժծառայությունների, առողջության պրոֆիլակտիկայի և խթանման, ինչպես նաև մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկների բժշկական և ոչ բժշկական անձնակազմի համար:

 

Ընդգրկված են լինելու տարբեր բնույթի գործողություններ, այդ թվում` իրավական/տեխնիկական փորձագիտության տրամադրում, բարձրաստիճան խորհրդատվությունների, աշխատանքային խմբի հանդիպումների, նիստերի, կլոր սեղանների կազմակերպում, դասընթացների տրամադրում, ՔԿՀ-ի բուժկետերի համար բուժսարքավորումների գնում, բանտային առողջապահության վերաբերյալ միջազգային չափանիշների, զեկույցների, ուսումնասիրությունների, հետազոտությունների և ուսսուցման նյութերի թարգմանություն և հրապարակում:

 

Ծրագրի կառավարման կառուցվածքը

 

Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժինը Ստրասբուրգում և Եվրոպայի Խորհրդի գրասենյակը Երևանում իրականացնում են ծրագրի կառավարումը:

 

Ծրագրի թիմը ընդգրկում է Ծրագրի ղեկավար և Ծրագրի օգնական Ստրասբուրգում, Ֆրանսիա, և  Ծրագրի ղեկավար և Ծրագրի օգնական Երևանում, Հայաստան:

 

II. Ակնկալվող ծառայություններ

 

Ա. Ընդհանուր տեղեկություն

 

Եվրոպայի խորհուրդը նախատեսում է կազմել տեղական խորհրդատուների (լոթ 2-ի համար նաև իրավաբանական անձանց) ցուցակ, ովքեր կաջակցեն բարեփոխումներին քրեակատարողական ոլորտում ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, հատկապես իրավական, ռազմավարական և քաղաքականություն սահմանող փաստաթղթեր նախագծելիս, դասընթացներ, ուսուցման նյութեր մշակելիս, դասընթացներ վարելիս և ՔԿՀ անձնակազմի կարողությունների զարգացմանը նպաստող այլ գործունեությանը, խորհուրդ տալով գնվող բուժսարքավորման համապատասխանելիության վերաբերյալ, ինչպես նաև  բուժսարքավորման գնման համար տեխնիկական բնութագիր պատրաստելիս:

 

Հայտարարությունը բաղկացած է 3 (երեք) լոթերից, որոնք համապատասխանում են ծրագրի կարիքներին: Անհատ դիմողները կարող են հայտերը ներկայացնել հետևյալ մեկ կամ ավել լոթերի, մինչդեռ իրավաբանական անձինքն կարող են հայտ ներկայացնել միայն լոթ 2-ի համար.

 

Լոթ 1` Բանտային առողջապահությանը վերաբերող հարցերի իրավական վերլուծություն

Լոթ 2` Դասընթացներ բժշկական և ոչ բժշկական ՔԿՀ անձնակազմի համար` նվիրված առողջության պրոֆիլակտիկային և խթանմանը նպաստող գործողություններին, բժշկական էթիկային և բանտային առողջապահությունում առկա այլ հարցերին

Լոթ 3` Բուժմասերի համար բժշկական սարքավորումների տեխնիկական վերլուծություն և գնում

 

Լոթ1–ի համար Եվրոպայի խորհուրդը կընտրի ոչ ավել, քան 5 (հինգ) խորհրդատու, լոթ 2–ի համար Եվրոպայի խորհուրդը կընտրի ոչ ավել, քան 5 (հինգ) խորհրդատու և ոչ ավել, քան 3 (երեք) իրավաբանական անձ, լոթ 3-ի համար Եվրոպայի խորհուրդը կընտրի 2 (երկու) խորհրդատու:

 

Ընտրված դիմողները անմիջականորեն չեն մտնում պայմանագրային պարտավորությունների մեջ Եվրոպայի խորհրդի հետ: Դիմողները տեղեկացվում են, որ սույն հայտարարությունով ամեն անգամ առանձնահատուկ կարիք ի հայտ գալու դեպքում, լոթի համար ընտրված դիմողները կտեղեկացվեն` պահանջվող ծառայությունների համար հայտ ներկայացնելու ակնկալիքով` համաձայն կարճաժամկետ առաջադրանքին հատուկ տեխնիկական բնութագրին:

 

Բ. Վերջնական արդյունքները

 

Յուրաքանչյուր լոթի համար դիմողներից կպահանջվի ներկայացնել ստորև նշված վերջնական արդյունքները. 

 

N

 

 

 

Լոթ

Ակնկալվող վերջնական արդյունքների օրինակները

1

Բանտային առողջապահությանը վերաբերող հարցերի իրավական վերլուծություն

Փորձաքննություն, առաջարկություններ և գրավոր կարծիքներ օրենսդրության նախագծի վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն նոր օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ներքին կանոնադրություն կամ լրացումներ, ինչպես նաև բանտերում և կալանավորներին պահելու վայրում բուժօգնության կազմակերպմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական և քաղաքականություն սահմանող փաստաթղթերի մշակմանը

Խորհրդատվություն բարձրաստիճան հանդիպումներին, փորձագիտական խորհրդատվություն, մոդերացիա և/կամ ներկայացում սեմինարներին, կլոր սեղաններին և ծրագրի այլ միջոցառումներին

 

2

Դասընթացներ բժշկական և ոչ բժշկական ՔԿՀ անձնակազմի համար` ուղղված առողջության պրոֆիլակտիկային և խթանմանը նպաստող գործողություններին, բժշկական էթիկայի և բանտային առողջապայությունում առկա այլ հարցերին

Հիմնական և ներծառայողական դասընթացների ծրագրի մշակում

Ուսուցման նյութերի մշակում

Դասընթացավարների ուսուցում (այդ թվում`խորհրդատվություն դասընթացների մեթոդաբանության վերաբերյալ)

Դասընթացների վարում

Ներկայացում սեմինարներին և կլոր սեղաններին

 

3

Բուժմասերի համար բժշկական սարքավորումների տեխնիկական վերլուծություն և գնում

ՀՀ քրեակատարողական վարչության բուժմասերի համար ձեռք բերվող սարքավորումների համապատասխանելիության վերլուծություն

Բուժսարքավորումների տեխնիկական բնութագրերի մշակում

 

 

III. Դիմելու չափանիշներ

 

Դիմողները պետք է ապացուցեն, որ համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

 

Լոթ 1-ի համար`

  • Համալսարանական կրթություն համապատասխան ոլորտում (իրավունք/ առողջապահության ոլորտի կառավարում/առողջապահություն/հանրային առողջապահություն);
  • Առնվազն 5 տարվա փորձ օրենսդրական ակտերի նախագծման կամ իրավական, ռազմավարական և քաղաքականություն սահմանող փաստաթղթերի ուսումնասիրության գործում;
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ՔԿՀ-ում առողջապահության, հոգեկան առողջության հետ կապված ծառայությունների մատուցման,  կազմակերպման և կառավարման ոլորտում, մարդու իրավունքների, ՔԿՀ կառավարման ոլորտներում, այդ թվում` խորհրդատվական աշխատանք տեղական մակարդակով;
  • Միջազգային` հատկապես Եվրոպայի խորհրդի և ԽԿԿ, չափանիշների և սկզբունքների խորը գիտելիք քրեակատարողական ոլորտում;
  • Գրավոր և բանավոր անգլերենի լավ իմացություն;
  • Վերլուծողական, խնդիրներ լուծելու և հաշվետվողականության լավ հմտություններ;
  • Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ;
  • Դիմողը չպետք է լինի ՀՀ քաղծառայող:  

 

Լոթ 2-ի համար`

  • Անհատ խորհրդատուների դեպքում`
  • Համալսարանական կրթություն համապատասխան ոլորտում (իրավունք/ առողջապահության ոլորտի կառավարում/առողջապահություն/հանրային առողջապահություն);
  • Դասընթացներ վարելու առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, հատկապես առողջապահական ծառայությունների տրամադրման, կազմակերպման և կառավարման ոլորտում, ինչպես նաև մասնագիտական չափանիշների, մարդու իրավունքների, բժշկական էթիկայի, առողջության պրոֆիլակտիկայի և խթանման ոլորտներում (ՔԿՀ-ում և բանտային միջավայրում աշխատանքային փորձը ցանկալի է);
  • Միջազգային` հատկապես Եվրոպայի խորհրդի և ԽԿԿ, չափանիշների և սկզբունքների խորը գիտելիք քրեակատարողական ոլորտում;
  • Չափահասների ուսուցման մեթոդների իմացություն, ուսուցման ծրագրերի և նյութերի մշակման և գնահատման փորձ;
  • Գրավոր և բանավոր անգլերենի լավ իմացություն;
  • Վերլուծողական, խնդիրներ լուծելու և հաշվետվողականության լավ հմտություններ;
  • Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ;
  • Դիմորդը չպետք է լինի ՀՀ քաղծառայող:

 

  • Իրավաբանական անձանց դեպքում (համալսարաններ, ուսուցման հաստատություններ)`
  • Առողջապահական դասընթացների, հատկապես` ուսուցման ծրագրերի, ուսուցման մեթոդաբանության և նյութերի մշակման, դասընթացների վարման  ակադեմիական/համալսարանական հարուստ փորձ;
  • Մասնագետների, փորձագետների առկայություն (առնվազն 3 հոգի), որոնք համապատասխանում են լոթ 2-ում նշված անհատ փորձագետներին ուղղված պահանջներին: 

 

Լոթ 3-ի համար`

  • Համալսարանական կրթություն համապատասխան ոլորտում (առողջապահություն, տեխնիկական գիտություններ, և այլն);
  • Սարքավորումներ ձեռք բերելու համար տեխնիկական բնութագիր կազմելու փորձ;
  • Բժշկական սարքավորման հետ աշխատելու, պահպանելու և/կամ ձեռք բերելու փորձ;
  • Գրավոր և բանավոր անգլերենի լավ իմացություն;
  • Վերլուծողական, խնդիրներ լուծելու և հաշվետվողականության լավ հմտություններ;
  • Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ;
  • Դիմորդը չպետք է լինի ՀՀ քաղծառայող:

 

IV. Դիմումներ

 

Ցանկացած լոթի համար ներկայացվող դիմումները.

 

Հայտ ներկայացնելիս բոլոր անհատ դիմողները պետք է ներկայացնեն հետևյալը`

  • Նամակ-հիմնավորում;
  • Մանրամասն ինքնակենսագրություն (CV)` անգլերենով, (ԵՄ ձևաչափով);
  • Նախորդ աշխատանքի վայրերից 3 (երեք) երաշխավորի տվյալներ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ) և
  • Վերջին 5 տարվա ընթացքում նախագծված իրավական, ռազմավարական և քաղաքականություն սահմանող փաստաթղթերի, ինչպես նաև փորձագիտական հանդիպումներին, ուսուցողական գործունեությանը կատարված ներդրումների, հրահանգավորման այցերի ցանկ:

Լոթ 2-ի համար հայտ ներկայացնելիս իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հետևյալը`

  • Կազմակերպության կանոնադրություն;
  • Նամակ-հիմնավորում;
  • Գիտաշխատողների, փորձագետների ցուցակ (առնվազն 3 հոգի), որոնք համապատասխանում են լոթ 2-ում նշված անհատ փորձագետներին ներկայացվող պահանջներին;
  • Գիտաշխատողների, փորձագետների մանրամասն ինքնակենսագրություն` անգլերենով, (ԵՄ ձևաչափով):

 

Դիմումները պետք է Եվրոպայի խորհրդի գրասենյակ ներկայացվեն էլ. փոստով (prisonhealthcare.Armenia@coe.int) ոչ ուշ, քան ս.թ. սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: Դիմումները պետք է պարունակեն հետևյալ վերնագիրը. TENDER NOTICE for provision of services of consultancy on penitentiary healthcare in Armenia: 

 

Նամակ-հիմնավորման մեջ հարկավոր է նշել, թե դիմողը որ լոթի համար է դիմում: Մեկ դիմող կարող է դիմել մեկ կամ ավել լոթերի համար, բացառությամբ իրավաբանական անձանց, որոնք կարող են դիմել միայն լոթ 2-ի համար:

 

Սույն մրցույթին վերաբերող ցանկացած հարց հարկավոր է ուղարկել ոչ ուշ, քան ս.թ. սեպտեմբերի 14, անգլերենով` բացառապես ուղղված հետևյալ էլ. հասցեին`prisonhealthcare.Armenia@coe.int` վերնագիր տողի մեջ նշելով հայտարարության անվանումը:

 

Եվրոպայի խորհուրդը իրավունք է վերապահում միևնույն խորհրդատուին ընդգրկել մեկ կամ ավել լոթերում, մինչդեռ իրավաբանական անձանց դեպքում իրենք կարող են ներգրավված լինել միայն լոթ 2-ում:

 

V. Աշխատանքների կազմակերպման հետագա գործընթացը

 

Եվրոպայի Խորհուրդը խորհրդատուների ծառայություններից օգտվելու է «անհրաժեշտության առաջացման դեպքում»: Խորհրդատուի ընտրությունը (լոթ 2-ի համար` իրավաբանական անձ) չի ենթադրում տվյալ խորհրդատուին պայմանագրի անմիջապես կնքման իրավունքի վերապահում: Կարիքն ի հայտ գալու դեպքում Եվրոպայի խորհուրդը կշարունակի մրցութային հետագա գործընթացը տվյալ լոթի համար ընտրված բոլոր խորհրդատուների միջև (լոթ 2-ի դեպքում նաև ընտրված իրավաբանական անձանց միջև):

 

Ընտրված խորհրդատուներին (լոթ 2-ի դեպքում`իրավաբանական անձանց) կներկայացվի տեխնիկական բնութագիրը և, ըստ անհրաժեշտության, հատուկ պայմանները և տվյալ կարճաժամկետ առաջադրանքին վերաբերող հատուկ պայմանները և մրցույթին հատուկ կանոնները: Հետագա յուրաքանչյուր ծանուցման մեջ կնշվի հայտերի ներկայացման վերջնաժամկետ` հաշվի առնելով տվյալ կարճաժամկետ առաջադրանքի բարդությունը:

 

Բոլոր ընտրված խորհրդատուները (լոթ 2-ի դեպքում`իրավաբանական անձինք) պետք է հայտ ներկայացնեն հաջորդ կարճաժամկետ առաջադրանքի համար, կամ` պարզաբանում հայտ չներկայացնելու դեպքում մինչև տվյալ կարճաժամկետ առաջադրանքի վերջնաժամկետը: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն