Դեպի վեր

Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար

29/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության             «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը  հայտարարում է  մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի  շրջանակներում փորձագիտական  աշխատանքներ իրականացնելու համար:

Ծրագրի հակիրճ  նկարագիրը.

 «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում»  ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության  շրջանակում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այն ուղղված է օրենքի հետ առնչվող, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական արդարադատության համակարգերի և մարմինների շրջանակում որպես որպես տուժող, հանցագործության վկա, իրավախախտ երեխաների իրավունքների պաշտպանության իրավական և գործնական  ընթացակարգերի զարգացման խթանմանը և բարելավմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:

 Կից ներկայացվում է փորձագետների տեխնիկական առաջադրանքները.

1.Ազգային փորձագետ քննչական ծառայողների կարողությունների  զարգացման աշխատանքների  համար /կից ֆայլ/,

2. Միջազգային փորձագետ՝ քննչական ծառայողների կարողությունների  զարգացման աշխատանքների  համար  /կից ֆայլ /:

 Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել  ինքնակենսագրական և հետաքրքրության նամակ /cover letter /

Փաստաթղթերը ընդունվում են ս.թ.  սեպտեմբերի 28 –ից   մինչև հոկտեմբերի  10 –ը:

էլեկտրոնային փոստով ՝ 

 gayane.hօvakimyan@justice.am, anahit.khachatryan@justice.am                                                                       

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել   (374)10 55-17-83 հեռախոսահամարով  աշխատանքային ժամերին`  09.00-18.00 -ը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն