Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

25/04/2016

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն),  հիմք ընդունելով  Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի թիվ 16 արձանագրային որոշումը, հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:

Խորհուրդը կաջակցի Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ Նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

•        հասարակական կազմակերպություններ

•        զանգվածային լրատվության միջոցներ

•        ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ

•        շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.

•        նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

•        Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի), 

•        Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

•        Ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ,

•        Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

• ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ

• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության  պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա  կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:

 Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2016 թվականի մայիսի 20-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ council@justice.am:

 

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 141-Ա հրաման:

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների անհատական կազմի առավելագույն թվաքանակ սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 142-Ա հրաման:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն