Դեպի վեր

Մրցույթ՝ «ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27/04/2016

     Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենը ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և Ինստիտուտի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Ինստիտուտի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, Ինստիտուտի կանոնադրության, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կնքված պայմանագրերի և իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը, Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարման շրջանակներում, ապահովում է Ինստիտուտի կողմից իրականացվող միջին մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ  կրթական ծրագրերի իրականացումը, մասնագետների վերապատրաստումը (ըստ ոլորտների), վերաորակավորումը` մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների վերապատրաստումն ու հատուկ ուսուցման դասընթացների իրականացումը, իրականացնում է Ինստիտուտին հանձնարարված (պատվիրված) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումների աշխատանքների կազմակերպումը, ապահովում է Ինստիտուտի միջազգային գիտակրթական համագործակցության մասնակցությունը, իրականացնում է Ինստիտուտին հանձնարարված (պատվիրված) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքների ժամանակին կատարումն ու ըստ հասցեատերերի հանձնումը, ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեությամբ պայմանավորված ծրագրային ապահովման մշակումը (ըստ հանձնարարության), իրականացնում է որակի վերահսկաման գործիքների և ուսուցման տեխնիկայի շարունակական զարգացման և մեթոդիկայի մշակման աշխատանքները, իրականացնում է կադրային ապահովումն ու շարունակական մասնագիտական զարգացումը, ապահովում է Ինստիտուտի կողմից իրականացվող այլ ուսումնական ծրագրերի մշակման, կատարելագործման և դրանց արդյունավետ կատարման աշխատանքները, օրենքով և Ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Ինստիտուտի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) համապատասխան  բնագավառի  (իրավաբանություն,  կառավարում և այլ հարակից ոլորտներ) բարձրագույն կրթություն.

բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Հարկերի մասին», «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «Հայաստնի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1917-Ն որոշում, կրթության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ)  պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,

բ) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

գ)  անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,

դ)  քաղվածք` աշխատանքային գրքույկից,

ե)  ինքնակենսագրություն,

զ)  բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող  ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները,

      ը)  կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

      թ) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

      ժ)  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

     ի)   բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Մրցույթը կկայանա 2016 թվականի հունիսի 16-ին, ժամը 14:30-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական  շենքում՝ ք. Երևան Վ. Սարգսյան 3/8 հասցեում:

Դիմող ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 12:30:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2016 թվականի մայիսի 19-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն