Դեպի վեր

Հայտարարություն. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների նոր ծրագրի մշակման վերաբերյալ.

11/07/2016

ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների նոր ծրագրի մշակման աշխատանքներին:

 

Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը այս գործընթացում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը որդեգրել է  գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացը հնարավորինս ներառական կազմակերպելու և հարցի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկությունները քննարկելու գործելաոճը:

 

Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով հրավիրում ենք շահագրգիռ բոլոր կողմերին մարդու իրավունքների ոլորտում նոր գործողությունների վերաբերյալ իրենց գրավոր առաջարկությունները ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը info@moj.am էլեկտրոնային հասցեով կամ սովորական փոստով:

 

Ներկայացված առաջարկությունների քննարկման վայրի և ժամանակի մասին ՀՀ արդարդատության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ հայտարարությամբ:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն