Դեպի վեր

Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը

14/10/2016

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի հոկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները: Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը (35 դիմում), իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած թվով 3 դիմումներ ներկայացնող թեկնածուների դիմումները որոշվել է մերժել:

Հանձնաժողովը հաստատել է որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեում, 9-րդ հարկ:

Հանձնաժողովը հաստատել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման օրը և ժամը՝ սույն թվականի հոկտեմբերի 27-ին և ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան ժամը 10:00-ին, երկրորդ խմբի համար նույն օրը՝ ժամը 15:00-ին:  

Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի նմուշը:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Թեստի նմուշը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն