Դեպի վեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշների վերաբերյալ

24/02/2017

2017թ. փետրվարի 23-ին Կառավարության կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և ներգրավման կարգը:

Պրոբացիայի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կամավորները պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով անվճար հիմունքներով մասնակցում են վերջինիս գործառույթների իրականացմանը՝ որպես օժանդակողներ:

Սույն կարգով սահմանվում է կամավորների ներգրավման հետևյալ չափանիշները՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավոր (այսուհետ՝ կամավոր) կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, ով՝

          1) տիրապետում է հայերենին.

          2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ, կամ ունի պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացմանն անհրաժեշտ համապատասխան որակավորում:

          2. Կամավոր չի կարող լինել այն անձը, ով՝

          1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ

          2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ

          3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններից որևէ մեկով:

          3. Կամավորը պետք է ունենա բարոյական և էթիկական բարձր հատկանիշներ, թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում, պարզ, սահուն արտահայտվելու, մտքերը գրավոր շարադրելու և տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն:

                   Կամավոր ներգրավվելու համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնում է. 

1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության  դեպքում).

բ. դիմողի բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն  (առկայության դեպքում).

գ. դիմողի աշխատանքի վայրը, հեռախոսահամարը.

2) ինքնակենսագրություն.

3) որպես կամավոր ներգրավելու մասին հիմնավորում պարունակող նամակ.

4) 2 գունավոր լուսանկար՝  3 x 4 չափսի.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

6) ուսման վայրից տեղեկանքը կամ բարձրագույն կրթության վկայականը և վկայականի պատճեն (դրանց առկայության դեպքում).

7) աշխատանքային գրքույկի պատճեն (առկայության դեպքում):

          7. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

          8. Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել armprobation@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն