Դեպի վեր

Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը և հարցաշարը

16/03/2017

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2017 թվականի մարտի 14-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Հանձնաժողովը հաստատել է որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Զաքյան 2 հասցեում, ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ:

Հանձնաժողովը հաստատել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման օրը և ժամը՝ սույն թվականի մարտի 27-ին առավոտյան ժամը 10:00-ին:

Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի նմուշը և հարցաշարը:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Ներկայացնում ենք թեստի նմուշը և հարցաշարը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն