Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

19/09/2017

Հարգելի գործընկեր,

ՀՀ արդարադատության նախարարությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանք և հետագա քայլեր» խորագրով կլոր սեղան֊քննարկմանը, որը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 20֊ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում (Սփյուռքի նախարարության 9-րդ հարկ),  ժամը  14:00 ֊16:30֊ը:

Քննարկման նպատակն է ԶԼՄ-ներին տեղեկացնել Նախարարության կողմից իրականացված աշխատանքի մասին «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանմանն առնչվող հարցերը:

Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայցուցիչներ:  

Խնդրում ենք մասնակցությունը հաստատել գրավոր այսօր մինչև ժամը 16:00-ն՝ մասնակցի/մասնակիցների անուն-ազգանունն ուղարկելով info@moj.am հասցեին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն