Դեպի վեր

Հայտարարություն Դատական վիճակագրության վարման կարգի նախագծման աշխատանքային քննարկման վերաբերյալ

06/06/2018

Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը հրավիրում է շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու  2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով ամրագրված դատական վիճակագրության վարման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Քննարկման նպատակն է հավաքագրել դատական վիճակագրության վարման ընթացքում գործնականում հանդիպող խնդիրներն ու ստանալ առաջարկություններ՝ դատական վիճակագրության վարման նոր կարգ նախատեսող Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու համար:

Քննարկումը տեղի կունենա ս/թ հունիսի 15-ին-ին, ժամը 15:00-ից 17:00-ն,  Արդարադատության նախարարության շենքի 9-րդ հարկի քննարկումների սենյակում:

 Մասնակցության համար  խնդրում ենք,  մինչև ս/թ հունիսի 13-ը, ժամը 17:00-ն  հասատատել մասնակցությունը՝ նամակ ուղարկելով info.legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները կամ զանգահարել 594051 հեռախոսահամարին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն