Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

14/08/2018

  1. 1.   Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ (14-4.3-29)

 Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն: Իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, ինչպես նաև մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ  լիազորություններ:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից նշանակում կատարվելը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<17>> օգոստոսի  2018թ. 

Աշխատավարձի չափը՝

82 675 (ութսուներկու հազար վեց հարյուր յոթանասունհիգ) ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարները՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-56, 010-59-40-57:

Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ներկայացվում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Անձամբ ներկայացնելու դեպքում փաստաթղթերն (բնօրինակների հետ միասին) ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

 

Տեղեկատվություն ՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի (14-4.3-29) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած և պաշտոնում նշանակված անձի վերաբերյալ

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն