Դեպի վեր

Մրցույթ` քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

10/12/2012

  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ` Վարչություն) հայտարարում է մրցույթ` քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ

1.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժանմունքի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝  (04-Հ-4.2-23)

 

  Հաշվառում եւ վարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Նախապատրաuտում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների փոխադրման փաuտաթղթերը: Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաuտում է համապատաuխան կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի եւ Բաժանմունքի ղեկավարի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: Բաժանմունքի երկրորդ կարգի մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

  Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

•  առնվազն միջնակարգ կրթություն,

•  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

•  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

•  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

•  անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում

 

  Մրցույթը կկայանա     15.01.2013թ.` ժամը 14.30-ին, Վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63): Դիմող ՀՀ քաղաքացիները Վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

•  գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•  քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

•  հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

•  հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

•  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

•  մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

•  անձնագրի պատճենը:

 

  ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  27.12.2012թ.:

 

  Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):

  Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն