Դեպի վեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը մասնագետներ են անհրաժեշտ

11/03/2013

1. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

1.1. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (կապի գծով) (ծածկագիր՝ (04-Հ-2.2-3)

Ապահովում է կապի միջոցների անխափան աշխատանքը: Կատարում է վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, բաժնի պետի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: Բաժնի գլխավոր մասնագետն (կապի գծով) ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 

- էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ մասնագիտությունների գծով  բարձրագույն կրթություն,

- քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության uտաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ, կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, ՙՔրեակատարողական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

-           անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 

-           համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-           ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (կարդում և կարող է բացատրվել)  տիրապետում.

-           անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում:

2.  Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության  <Էրեբունի>  քրեակատարողական հիմնարկ 

2.1  Հաշվապահական հաշվառման բաժնի պետ (ծածկագիր`/ 04-Հ-2.2-9)

 

3. Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության  <Կոշ>  քրեակատարողական հիմնարկ 

3.1  Հաշվապահական հաշվառման  բաժնի պետ  (ծածկագիր`/ 04-Հ-2.2-10) 

2  և 3  կետերում նշված աշխատողը իրականացնում  է  բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ եւ համակարգում է Հիմնարկի ֆինանuատնտեuական գործունեությունը: Կատարում   է աշխատանքի բաշխում եւ վերաբաշխում աշխատողների միջեւ:

Կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը եւ ներկայացնում Հիմնարկի պետին:

Կազմակերպում եւ ղեկավարում է աշխատանքի վարձատրության եւ այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

Հuկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեuված բյուջետային ֆինանuավորման միջոցների նպատակային ծախuումների նկատմամբ:

Ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման եւ ներկայացման աշխատանքները:

Կազմակերպում եւ (կամ) իրականացնում է ֆինանuահաշվային եւ գանձապետական գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնները  զբաղեցնելու համար պահանջվում է` 

- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)  մասնագիտությունների գծով բարձրագույն  մասնագիտական կրթություն,

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հարկերի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում: 

4. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

4.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-14)

4.2. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-15) 

5. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ 

5.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10) 

4 և 5 կետերում նշված մասնագետը  կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով  հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:  

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է` 

- առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

- քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ, կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա աշխատանքային uտաժ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ց    անկեր N 1-2) տիրապետում: 

6. ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

6.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման խմբի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝  (04-Հ-4.2-26) 

Հաշվառում եւ վարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Նախապատրաuտում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների փոխադրման փաuտաթղթերը: Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաuտում է համապատաuխան կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Կատարում է հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի եւ խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 

- առնվազն միջնակարգ կրթություն,

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում

 

Մրցույթը կկայանա      16.04.2013թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63): 

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

*           գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

*          քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

*          հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

*          հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

*          արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

*          մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

*          անձնագրի պատճեն:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝      02.04.2013թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները  չեն վերադարձվում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն