Դեպի վեր

Հաստատվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մասնակիցների ցանկը

13/04/2013

ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2013 թվականի ապրիլի 11-ի նիստում ուսումնասիրել և կայացրել է մի շարք որոշումներ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման աշխատանքների կազմակերպման և դիմումների ընդունման վերաբերյալ:

Մասնավորապես հաստատվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մասնակիցների ցանկը, ինչպես նաև խմբերի բաժանման սկզբունքը՝ այբբենական կարգով՝ ըստ ազգանունների:

Հաստատվել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ, և ժամը՝ ըստ խմբերի: Դիմորդները ստուգմանը պետք է ներկայանան սահմանված օրը և ժամին, միաժամանակ իրենց հետ ունենալով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ): Ստուգման համար նախատեսվող տեքստերը կհաստատվեն հաջորդ նիստի ընթացքում:

Որակավորման ստուգումը անց է կացվելու 2013 թվականի ապրիլի 20-ին: Ստուգումների արդյունքները կգնահատվեն 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը կհամարվի դրական:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն