Դեպի վեր

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն մասնագետների կարիք ունի

25/04/2013

1.1. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (կապի գծով) (ծածկագիր՝ (04-Հ-2.2-3)

Ապահովում է կապի միջոցների անխափան աշխատանքը: Կատարում է վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, բաժնի պետի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: Բաժնի գլխավոր մասնագետն (կապի գծով) ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 - էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ մասնագիտությունների գծով  բարձրագույն կրթություն,

2. Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության  <Կոշքրեակատարողական հիմնարկ

2.1  Հաշվապահական հաշվառման  բաժնի պետ  (ծածկագիր`/ 04-Հ-2.2-10)

 Իրականացնում  է  բաժնի, խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ եւ համակարգում է Հիմնարկի ֆինանuատնտեuական գործունեությունը: Կատարում է  աշխատանքի բաշխում եւ վերաբաշխում աշխատողների միջեւ:

Կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը եւ ներկայացնում Հիմնարկի պետին:Կազմակերպում եւ ղեկավարում է աշխատանքի վարձատրության եւ այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.Հuկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեuված բյուջետային ֆինանuավորման միջոցների նպատակային ծախuումների նկատմամբ:Ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման եւ ներկայացման աշխատանքները:Կազմակերպում եւ (կամ) իրականացնում է ֆինանuահաշվային եւ գանձապետական գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար պահանջվում է`

 - տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)  մասնագիտությունների գծով բարձրագույն  մասնագիտական կրթություն,

3. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

3.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-14)

3.2. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-8)

 4. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

 4.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10)

3 և 4 կետերում նշված մասնագետը  կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով  հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:  

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`

 - առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

 5. ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

5.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման խմբի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝  (04-Հ-4.2-26)

 Հաշվառում եւ վարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Նախապատրաuտում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների փոխադրման փաuտաթղթերը: Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաuտում է համապատաuխան կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Կատարում է հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի եւ խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

 - առնվազն միջնակարգ կրթություն:

         1-5 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու  համար պահանջվում է`  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում

Մրցույթը կկայանա      05.06.2013թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):

 Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 *        գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

*     քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

*     հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

*     հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

*     արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

*    մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

*   անձնագրի պատճեն:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝      20.05.2013թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները  չեն վերադարձվում:

Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՛՛Քրեակատարողական ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքի, ՀՀ ՍահմանադրությանԿալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, ինչպես նաև ՛՛Քաղաքացիական հատուկ ծառայության մասին՛՛ օրենսդրության վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն