Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

16/11/2018

Հարգելի գործընկեր

Նոյեմբերի 19-ին, ժամը 09:20 հրավիրում ենք լուսաբանելու «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունենալիք «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, այլք:

Համաժողովին կներկայացվեն մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարում նորարարության դերին, միջազգային փորձին վերաբերող մի շարք հարցեր:

Համաժողովն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն