Դեպի վեր

Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

20/05/2013

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2013 թվականի մայիսի 11-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

 Հանձնաժողովը որոշել է 17 և ավելի միավոր ստացած աշխատանքերի դիմորդներին տրամադրել տեղեկանք, իսկ մնացած դիմորդներին մերժել ՝ հնարավորություն ընձեռելով դիմորդին ծանոթանալ ստուգված աշխատանքին և գնահատականին:

Նիստի ընթացքում որոշվել է նաև հրապարակել դիմորդներին թարգմանության համար տրված հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստերը:

Համապատասխան փորձագետի բացակայության պատճառով լեհերենով  և բուլղարերենով  կատարված աշխատանքները և ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրել է  հանձնաժողովը : Ուսումնասիրության արդյունքում որոշվել է նշված աշխատանքները գնահատել "ոչ բավարար", քանի որ դիմորդները չեն հավաքել բավարար միավորներ օտար լեզվից հայերեն թարգմանված տեքստերի համար, որոնք նույնական էին մնացած եվրոպական լեզուների տեքստերին: Տվյալ անձինք կարող են ստանալ փորձագետի ստուգման համար վճարված գումարը ներքոգրյալ կարգին համապատասխան:

 Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է վճարված պետական տուրքը և փորձագետի համար վճարված գումարը: Փորձագետի համար վճարված գումարը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով դիմում: Պետական տուրքը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ ֆինանսների նախարարություն (հեռ: 595 395)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

•  դիմում,

•  տեղեկանք` ստուգումններին չմասնակցելու վերաբերյալ,

•  պետական տուրքի անդորրագիր:

Վերջին 2 փաստաթղթերը դիմողը ստանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:

17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են հունիսի 10-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանքը ստանալու համար:

Գնահատականներին և գրավորներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները:

Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների ստացումից հետո 10 օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն