Դեպի վեր

Ամփոփվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքներ

12/12/2018

ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

 17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են դեկտեմբերի 24-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման տեղեկանքը ստանալու համար:

          Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները: Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն