Դեպի վեր

Դասընթաց լրագրողների համար

12/12/2018

Հարգելի գործընկեր,  

 2018 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին հրավիրում ենք Ձեզ Արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8)՝ մասնակցելու դասընթացի, որն իրականացվում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների  իրականացման և 2019-2023 թթ.  նոր ռազմավարության մշակման համատեքստում:

Թեման՝ «Դատաիրավական բարեփոխումների գործընթացում լրագրողների և իրավաբանների միջև հաղորդակցության բարելավում»:

Հանդիպումը կվարեն դատաիրավական բարեփոխումների փորձագետ Իվան Պանեֆը և հաղորդակցության փորձագետ Գեորգի Խաչատրյանը:

Մասնակիցների դիտարկումներն ու մեկնաբանությունները հաշվի կառնվեն և կներառվեն Եվրամիության կողմից ներկայացվող առաջարկություններում, որոնք վերաբերում են դատաիրավական ոլորտում պետական հաստատությունների և քաղաքացիների  միջև հաղորդակցության բարելավմանը:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 59 40 37 հեռախոսահամարով կամ Ձեր մասնակցության հաստատումն ուղարկել այս էլ.հասցեին մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը ժամը 15:00- ն:

Խնդրում ենք դասընթացին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Կից՝ օրակարգը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն