Դեպի վեր

Սկսվել են 2018 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները

13/12/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսել է 2018 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

Երկրորդ՝ հարցազրույցի փուլը տեղի է ունենալու  2018 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 14:30-ին (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8):

Երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք են բերում առաջին՝ թեստավորման փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» 1179-Ն որոշմամբ:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունն ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010)59 40 57 հեռախոսահամարով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն