Դեպի վեր

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն թափուր հաստիքների մրցույթ է հայտարարում

18/12/2013

1. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

1.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-14)

 2. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

 2.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10)

1 և 2 կետերում նշված մասնագետը  կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով  հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:  

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`

 - առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

  3. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

3.1. հաշվապահական հաշվառման խմբի  երկրորդ կարգի  մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-4.2-17)

3-րդ կետում նշված մասնագետը ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները,  մասնակցում է խմբի ընդհանուր գործունեությանը վերաբերող աշխատանքներին, վարում է հիմնարկի ապրանքանյութական արժեքների ստացման և ծախսման հաշվառումը, համապատասխան աշխատողներից ընդունում է դրանց վերաբերյալ հաշվետվությունները և իրականացնում դրանց ամփոփումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 - առնվազն միջնակարգ կրթություն,

4. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

4.1 Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/  ծածկագիր՝ (04-Հ-2.3-29)

4.2  Մասնակցում է բաժնի կողմից իրականացվող հոգեբանական աշխատանքների իրականացմանը, իրականացնում է այցեր հոգեբանական օգնության  կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանների, սահմանային վիճակների կամ ինքնավնասման հակումների առկայության դեպքում այդ մասին անհապաղ զեկուցում է բաժնի պետին, իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած կալանավորված անձնաց և դատապարտյալների ընդունելություն, տրամադրում  է անհրաժեշտ տեղեկտավություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

-հոգեբանական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

1-4 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու  համար պահանջվում է`  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում

Մրցույթը կկայանա     29 .01.2014թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):

 Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 *        գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

*      քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

*     հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

*     հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

*     արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

*    մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

*   անձնագրի պատճեն:

 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝      14.01.2013թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները  չեն վերադարձվում:

 Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՔԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ՀՀ Սահմանադրության, Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, ինչպես նաև «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենսդրության վերաբերյալ:   

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն