Քաղհասարակության ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկմանը

11/10/2019

Հարգելի՛ գործընկերներ 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:00-11:00-ն «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան քննարկում:

Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև հոկտեմբերի 14-ը, ժամը 16:00-ն Արդարադատության նախարարության պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ Info@moj.am -ին, ուղարկել  մասնակցության հաստատման վերաբերյալ գրություն՝ նշելով Կազմակերպության և ներկայացուցչի անունը: Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ տեղերը սահմանափակ են: