Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

21/10/2019

Հարգելի՛ գործընկերներ,

 Հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բաց կառավարման գործընկերության գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, այլք: Կքննարկվեն իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ արդեն իսկ կատարված քայլերն ու ապագա ծրագրերը: