Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

30/10/2019

Զանգվածային լրատվության միջոցների

հարգելի՛ գործընկերներ

 

          Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 1-ին կազմակերպում է  պրես տուր՝ դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող  սննդի որակին ու տեսականուն: Պրես տուրին կմասնակցի նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

      Փոխադրամիջոցը Երևանից կշարժվի նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեից (Արտաքին գործերի նախարարության մոտից):

      Պրես տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը 15:00-ն զանգահարել 010 59 40 72 հեռախոսահամարով և գրանցվել՝ նշելով ԶԼՄ-ի անունն ու լրագրողի/օպերատորի անուն-ազգանունը:

Խնդրում ենք փոխադրամիջոցին մոտենալ տասը րոպե շուտ՝ 11:20 և Ձեզ հետ պարտադիր ունենալ անձնագիր կամ ID:  

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն