Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` գլխավոր քարտուղարի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26/05/2020 Տառատեսակի
չափսը
A A A

  1.     Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. 

Փաստաթղթաշրջանառության աշխատանքների վարում՝ Mulberry էլեկտրոնային  համակարգի միջոցով,  գլխավոր քարտուղարի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում, փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների իրականացում, գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների և հանդիպումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և արձանագրությունների վարում: Գլխավոր քարտուղարին վերապահված ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում: Համագործակցելով նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ տեղեկատվական և վերլուծական նյութերի նախապատրաստում: Կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերում, ինչպես նաև այլ հանձնարարականների կատարում:

2.    Օգնականին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 3.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

03 /հունիսի/ 2020թ.

 4.    Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 5.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4 սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

6.    Հիմնական աշխատավարձը 264560 (երկու հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն)      ՀՀ դրամ է: 

 7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն և հարցազրույց:

 

Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան), Էլ. փոստ՝ expert14@moj.am:  

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն