Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ

16/07/2020

« Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

 

          Տնօրենը՝

          Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության  գործունեությունը  և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի ընդհանուր կազմակերպումն ու վերահսկումը, վերջիններիս առողջության պահպանման նկատմամբ բժշկական հսկողության իրականացումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանումն ու հսկողությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու ամփոփումը, ինչպես նաև քրեակատարողական բժշկության ոլորտի վիճակագրական հաշվետվական գործընթացը:

 

          Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի (բժշկական) առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,  ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

        Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում,

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) ինքնակենսագրություն,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենները,

9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

 

          Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ուղարկում  է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։

Դիմումի օրինակը և հարցաշարերը տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջի (moj.am) հայտարարություններ բաժնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (Azdarar.am) կայք էջում:

 

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 14.30-ին Արդարադատության նախարարության շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում։   

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 21.08.2020թ.

          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն               հեռ. (010)59-40-57։

 

 

Արդարադատության նախարարություն

15.07.2020թ.