Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

22/09/2020

     Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետ

 

  1. 1.             Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

1991 թվականից Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների, որդեգրողների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի, «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի կոնվենցիաների շրջանակներում կոնվենցիաներին անդամակցող օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմինների հետ փաստաթղթաշրջանառության, տեղեկատվության փոխանակման, հանդիպումների, սեմինարների կազմակերպում անգլերեն, ինչպես նաև իտալերեն և ֆրանսերեն լեզուներով: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների,  դրանցում փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարում, կորած գրանցումների վերականգնում, քաղաքացիական կացության ակտերի մատյանների վարում, պահպանում,  վկայականների կրկնօրինակների ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրում, թարգմանություններ, ինչպես նաև դրանցից բխող՝ օրենքով նախատեսված, այլ գործառույթների իրականացում:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրություն, փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպում,
  • վերը նշված կոնվենցիաների շրջանակներում օտարերկրյա պետությունների կենտրոնական և իրավասու այլ մարմինների փաստաթղթաշրջանառության ապահովում, գրությունների պատրաստում, այդ մարմինների ներկայացուցչների հետ հանդիպումների կազմակերպում, թարգմանությունների ապահովում, այդ թվում՝ օտարերկրացիների դիմումների պատասխանների պատրաստում,
  • վերը նշված կոնվենցիաներին կից ուղեցույցների, ձեռնարկների, երեխաների որդեգրման ոլորտը կանոնակարգող միջազգային փորձի ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և ներկայացում,
  • 1991 թվականից Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների, վերջիններիս որդեգրած անձանց տվյալների, որդեգրման պետական գրանցումների, որդեգրված երեխաների հետ-որդեգրման զեկույցների փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով հավաքագրում, դասակարգում և վիճակագրական տվյալների հաշվարկում:

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է անգլերեն լեզվին (ազատ),
  • նախապատվելի է նաև լրացուցիչ՝ իտալերեն, կամ ռուսերեն կամ ֆրանսերեն լեզուների իմացությունը,
  • քաղաքացիների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

    2020թ.սեպտեմբերի 25-ը ներառյալ

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

     Դիմումները  ընդունվում  են  աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: