Դեպի վեր

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

24/12/2014

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում

Դրամաշնորհ՝ TF013656; Ծածկագիր՝ P131126

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների դպրոցը Հայաստանի Հանրապետության միջոցով Համաշխարհային Բանկից ստացել է Դրամաշնորհ՝ իր վերապատրաստման կարողությունների հզորացման նպատակով, և մտադիր է Դրամաշնորհի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ հետևյալ առաջադրանքը կատարելու համար:

Խորհրդատվական ծառայությունները («ծառայությունները») ներառում են հեռավար ուսուցման համապարփակ պլատֆորմի ստեղծում և տեղայնացում՝ իրական ժամանակում տվյալների փոխանցման հնարավորությամբ (Հեռավար ուսուցման համակարգ)՝ հիմնված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որը կարող է հետագայում օգտագործվել Փաստաբանների դպրոցի կողմից՝ հեռավար ուսուցման գործունեության կազմակերպման և վերապատրաստման գնահատման/միավորների հավաքման իրականացման համար: Համակարգի ստեղծման համար կարևոր է բացահայտել նոր Վեբինարի բոլոր շահառուներին/ շահագրգիռ կողմերին: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2015թ. փետրվարից մինչև  2015թ. հունիսն է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներին») ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայություններն իրականացնելու համար: Շահագրգիռ խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն, որը ցույց կտա/կհավաստի, որ նրանք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձը՝ Ծրագիրն իրականացնելու համար: Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշն է վեբինարների ստեղծման և հարմարեցման համար բաց բազային տվյալների խմբավորման և/կամ տեղայնացման կարողություների առկայությունը:

Խորհրդատուն պետք է ունենա հետևյալ նվազագուն որակավորումները.

  • Լայնածավալ համակարգի ինտեգրման փորձ
  • առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ՏՀՏ ոլորտում
  • շարժական ծրագրերի պատրաստման փորձ
  • խորը հետազոտությունների և խորհրդատվական ծառայությունների տրամադրման փորձ

Խորհրդատուն պետք է ունենա առնվազն մեկ ավարտված պայմանագիր վերջին հինգ տարիների ընթացքում հետևյալ առաջադրանքների համար՝ (ա) ինտեգրման աշխատանքներ՝ առնվազն 1, որի պայմանագրի արժեքը պետք է կազմի 50 միլիոն ՀՀ դրամից ոչ պակաս, (բ) առնվազն 1 IOS և Android ծրագիր:

Խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիրը և պայմանագրի պատճենը:

Խորհրդատուն պետք է ներկայացնի իր գործունեության պայմանները հաստատող հիմնադիր փաստաթղթերը:

Խորհրդատուն պետք է ներկայացնի հետևյալ փորձագետներից բաղկացած խումբ՝

  • Ծրագրի ղեկավար – Փորձառու Ծրագրի ղեկավար՝ համապատասխան փորձով
  • մասնագետներ/ծրագրավորողներ` առնվազն 3 մասնագետ/ծրագրավորող՝ առնվազն 3 տարվա համապատասխան փորձով: Առնվազն մեկ հեռավար ուսուցման մոդելների մասնագետ:

Այս մասնագետների ինքնակենսագրությունները պետք է դիմումի մաս կազմեն:

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունն է հրավիրվում Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին. 2011թ. հունվար ամսին Համաշխարհային բանկի փոխառուների կողմից հաստատված «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ներգրավումը (համաձայն IBRD փոխառությունների և IDA վարկերի և դրամաշնորհների)» ուղեցույցի («Խորհրդատուի ուղեցույց»), որը սահմանում է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությունը։

Խորհրդատուն՝ իր որակավորումը բարելավելու նպատակով կարող է համագործակցել այլ ընկերությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվության ձևով։

Խորհրդատուն կընտրվի Խորհրդատուի Ուղեցույցով սահմանված Խորհրդատուների որակավորումների վրա հիմնված ընտրության մեթոդով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել ստորև ներկայացված հասցեով աշխատանքնային ժամերի ընթացքում՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ը:

Հետաքրքրություն ցուցաբերելու դիմումները պետք է լինեն գրավոր և ներկայացվեն ստորև ներկայացված հասցեով (անձամբ, կամ փոստով, կամ e-mail-ով) մինչև 2015թ. հունվարի 15-ը`

«Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Տնօրեն՝ Գ. Խաչատրյան

0078, ՀՀ, Երևան

Հալաբյան փ. 41ա, 14 հարկ

Հեռ. +37410 380230

Էլեկտրոնային հասցե՝ georgi.khachatryan@justice.am

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն