Դեպի վեր

Հայտարարություն` Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցության վերաբերյալ

16/03/2015

 Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4–րդ կետի, սույն թվականի մարտի 14–ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին,

հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,

 Հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.

  1. hանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-223, էլեկտրոնային հասցե՝ handznajoghovi-qartugharutyun@moj.am, gmeloyan7@gmail.com)
  2. Մինչև սույն թվականի մայիսի 5–ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),
  3. Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը և կկազմակերպվի համապատասխան քննարկում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:  

Հայաստանի Հանրապետության Նախագահին  

առընթեր սահմանադրական բարեփոխումների 

մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն