Դեպի վեր

Հայտարարություն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների կամ գիտական կազմակերպությունների ընդգրկվելու վերաբերյալ

14/04/2015

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311- որոշման համաձայն՝ Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով համապատասխան բնագավառի հասա­րակական կազմակերպությունները կամ գիտական կազմակերպությունները կարող են ներկայացնել դիմում  և իրենց կողմից հետապնդվող նպատակ­ների և խնդիրների մանրամասն նկարագրություն ու դրանց լուծման ուղղությամբ իրակա­նացված կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն Հանձնաժողովի քարտուղարություն` info@moj.am հասցեով կամ փաստաթղթերն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Հալաբյան 41ա):

 Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ 15-ից ոչ պակաս շահառուների շահեր ներկայացնող այն հասարակական կամ այն գիտական կազմա­կերպություններից, որոնք ոչ պակաս, քան 5 տարի գրանցված են և փաստացի գործունեություն են իրակա­նացնում Հայաստանի Հանրապետությունում:

 Բացի վերոնշյալ տեղեկատվությունից՝ Հանձնաժողովի քարտուղարությունը հասարակական կամ գիտական կազմակեր­պություններից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ օրենքով չարգելված այլ տեղեկատվություն կազմակերպությունների կողմից իրականացված կամ իրականաց­վող ծրագրերի վերաբերյալ:

 Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի կազմում ընգրկվելու նպա­տակով դիմում ներկայացրած հասարակական կամ գիտական կազմակերպությունների ցանկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված անձին:

 Հանձնաժողովի կազմում հասարակական կամ գիտական կազմակերպու­թյուն­ների ներկայացուցիչներին ընդգրկելու հարցը որոշում է Հայաստանի Հանրապե­տու­թյան վարչապետը՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311- որոշման Հավելված N 2-ի 12-րդ կետով:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311- որոշման Հավելված N 2-ի 3-րդ կետով սահմանված՝ համապատասխան բնագավառների հասա­րակական կազմակերպությունների կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ռոտացիոն կարգով, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ:

 Տեղեկացնենք, որ Հանձնաժողովն ստեղծվում է տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքների քննության և լուծման, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վերադաս մարմնի որոշումների դեմ բերված բողոքների քննության և լուծման նպատակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն