Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը Հայաստանում դառնում է արագ և մատչելի. ԱՐՄԵՆՊՐԵՍ

01/10/2014

  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նախորդ տարի մեկնարկեցին էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքները: Աշխատանքներն արդեն ավարտված են, և հոկտեմբերի 1-ից ՔԿԱԳ մարմիններում լիարժեք գործարկվեց նոր ներդրված համակարգը: Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀարդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

 -Պա րո’ն Քրմոյա ն, ՔԿԱԳ մա րմիններում ներդրված էլեկտրոնային միասնակա ն համակարգն, ըստ էության, ենթադրում է բնակչությանը մա տուցվող ծառայությունների որակի բարելավում: Ինչպիսի՞ դրական տեղաշարժեր կարող ենք ակնկալել համակարգի աշխատանքից:

-Համակարգի ներդրումը նշանակում է, որ մենք ստեղծել ենք միասնական մի գրանցամատյան, որտեղ ներռված է ՔԿԱԳ գործունեության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Յուրաքանչյուր փաստաթուղթ, որ անհրաժեշտ է գործառնություն իրականացնելու համար, թվայնացվում է և ներբեռնվում համակարգ: Այդտեղ ներբեռնվում են գրանցամատյաննների բոլոր տեղեկությունները և գրանցման համար հիմք հանիսացող փաստաթղթերը, ինչը հնարավորություն է տալիս կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետները: ՔԿԱԳ մարմինները, որոնք հիմնականում համայնքային ենթակայության ներքո են, այժմ հասանելիություն ունեն համակարգին և կարող են սեղմ ժամկետներում իրականացնել իրենց աշխատանքը:

 - Իսկ ի՞ նչ կա րող են ակնկալել քաղաքացիները համակարգի ներդրումից, նրանք զգալո՞ւ են տարբերությունը:

- Առաջին հերթին քաղաքացին այլևս ձեռագիր դիմում չի գրելու, որտեղ կարող են լինել սխալներ: Քաղաքացին պարտականություն ունի միայն ՔԿԱԳ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, իսկ դիմումը կազմում է համապատասխան բաժնի աշխատակիցը:Քաղաքացին միայն ստորագրում է դիմումը: Այն անմիջապես մուտքագրվում է համակարգ, և գործընթացը սկսվում է դիմումի մուտքագրումից անմիջապես հետո: Եթե նախկինում շատ անգամ պահանջվում էր մարդկանց անձնագրային տվյալների մասին և այլ տեղեկություններ, ապա ներկայումս դրանք անհրաժեշտ չեն, քանի որ այդ բոլոր տվյալները հնարավոր է դարձել ներբեռնել ոստիկանության համակարգից: Այսինքն` պետական երկու մարմինների միջև հարցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով:

- Համակարգի ներդրումից հետո որքանով են կրճատվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետները:

 - Ժամկետների կրճատումն ակնհայտ է: Եթե օրինակ նախկինում անվանափոխության համար ամիսներ էր պահանջվում, ապա ներկայումս դրա համար անհրաժեշտ է 15-20 օր: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի արտերկրում գտնվող Հայաստանիքաղաքացիները ևս հեշտությամբ օգտվեն համակարգից: Արդարադատության նախարարը խիստ զգուշացրել է ՔԿԱԳ բոլորտարածքային կենտրոնների ղեկավարներին, որպեսզի այսօրվանից սկսած ցանկացած քաղաքացի, դիմելով ՔԿԱԳ մարմնին, զգածառայությունների որակի տարբերությունը: Համակարգի ներդրումով պետք է վերանան բյուրոկրատական քաշքշուկները:

- Համակարգի ներդրումը կարո՞ղ է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

- Այո’, այն էապես նպաստելու է կոռուցիայի նվազեցմանը, քանի որ ամբողջ փաստաթղթային շարժն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով և ուժեղ հսկողության ներքո: Համակարգչի մոնիտորի առջև նստած մենք տեսնում ենք, արդյո՞ք ձգձգվել է օրինակ երեխայի ծնունդի գրանցումը, թե ոչ: Աշխատավարձերի բարձրացումն իր հերթին խթան է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Հուլիսի 1-ից ավելացել են համակարգում աշխատողների աշխատավարձերը: Եթե նախկինում ղեկավար պաշտոնն ստանձնողները ստանում էին 100-130 հազար դրամ, ապա այժմ նրանք ստանում են շուրջ 250-260 հազար դրամ: Ավագ մասնագետները ներկայումս ստանում են շուրջ 130 հազար` նախկին 60-70 հազար դրամի փոխարեն:Մենք ներկայումս նախագիծ ենք մշակում, որ քաղաքացին հնարավորություն ունենա հունվարից դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին, այլ ոչթե միայն իր գրանցման վայրի մարմինը, որը ևս մրցակցություն կստեղծի մարմինների միջև և քաղաքացին հնարավորություն կունենաընտրել ծառայությունները:

-Համակարգը հնարավորություն տալի՞ս է անձին ծանոթանալու իր սեփական հաշվին, թե այն վերահսկվո՞ւմ է միայն պետական կառույցի կողմից:

- Քաղաքացին իհարկե ունի հնարավորություն ծանոթանալու իր տվյալներին, սակայն ոչ էլեկտրոնային եղանակով: Այս համակարգն ունի համապատասխան գաղտնիության ռեժիմներ և միայն այդ ռեժիմների պահպանման դեպքում է հնարավոր պահպանել անվտանգությունը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: