Դեպի վեր

Հովհաննես Մանուկյան.Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման կարիք ունի. Արմենպրես

25/05/2015

Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի: «Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգի բարեփոխումը բխում է առաջին հերթին դատապարտյալների շահերից, քանի որ սա լուրջ խթան է լավ վարքագիծ դրսևորելու դեպքում վաղաժամկետ ազատվելու համար: Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ենք ոլորտի խնդիրները, ինչի ընթացքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը պետք է դիտարկել առաջիկա փոփոխությունների համատեքստում: Նա նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների և մասնավորապես դապարտյալների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Մենք հրատապ կերպով ուսումնասիրում ենք այդ զեկույցները, քանի որ մեզ համար խիստ կարևոր են դատպարտյալների իրավունքների պահպանումը, և նոր քրեակատարողական նախագծի ընդունումը նաև ուղղված է լինելու այդ խնդիրները լուծելուն»,-նկատեց նախարարը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն