Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված նոր բարեփոխումները քրեակատարողական համակարգում

12/06/2015

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են ՀՀ արդարադատւթյան նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ արդարադատության նախարարի 2015թ. հունիսի 11-ի հրամանով համապարփակ իրավական կարգավորում են ստացել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով ապահովման հետ կապված հարաբերությունները և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանը:

  Հրամանով կանոնակարգվել են սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգի  ու ձևերի հետ կապված հարաբերությունները: Հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են  դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակի և մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ: Մասնավորապես հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի> վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը և որակը, այսուհետ պարտավոր կլինեն են համապատասխան եզրակացություն ներկայացնել:

  Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը: Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի  կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու /չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են/ քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն