Դեպի վեր

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին

01/07/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին:

 Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը,  ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Համաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում համագործակցության մեխանիզմների զարգացման և համագործակցության խորացման  հետ կապված մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես առանձնացվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի, վերականգնողական կենտրոնի, քրեակատարողական համակարգի գործունեության շրջանակներում շահագրգիռ գործընկեր կառույցների, հասարակական և համայնքային կազմակերպությունների  հետ համատեղ աշխատանքային ուղղությունները:

 Սուրեն Քրմոյանը, խոսելով առաջիկայում ներդրվելիք պրոբացիոն ծառայության մասին,  նշել է, որ այլընտրանքային պատժի այս տեսակը նպատակ ունի վերաինտեգրելու, վերասոցիալականացնելու հանցագործություն կատարած անձին  հասարակության մեջ, որտեղ էլ վերջինս շարունակելու է ապրել:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը կարևորել է պետական այլ մարմինների, ինչպես նաև  հասարակական և համայնքային կառույցների ներգրավվածությունը պիլոտային ծրագրի իրականացման, ապա նաև պրոբացիոն ծառայության  արդյունավետության գործում:

 Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև կալանավորված, դատապարտված և պատժից ազատված անձանց զբաղվածության ապահովման և պատժից ազատված անձանց վերաինտեգրման խնդիրներին:

 Համաժողովն իրականացվել է Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ «Համայնքային կապեր և նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն