Դեպի վեր

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

01/07/2015

2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

 «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական տվյալներ մշակողի պարտականությունները, անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողությունը, անձնական տվյալները երրորդ անձանց և այլ պետություններ փոխանցելու կարգը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն