Դեպի վեր

Դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել

03/08/2015

 Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 29-ին քննարկել են  դատապարտյալների զբաղվածությանը վերաբերող հարցեր:

 Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Զբաղվածության տարածքային կենտրոնի գործունեությանը, առկա պետական ծրագրերին և քննարկել համագործակցության ծրագրերի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:  

 Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը, Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Վանաձորում բնակվող 10 դատապարտյալներ, ինչպես նաև կառույցների այլ ներկայացուցիչներ:

 Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև  տեղեկատվություն է տրամադրել միջոցառմանը մասնակցող դատապարտյալներին՝ զբաղվածության ծրագրերում ներգրավվելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների ու Կենտրոնում առկա թափուր աշխատատեղերի մասին:

 Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի պետ Վարդան Չոբանյանը նշել է, որ երկու կառույցների հետագա համագործակցությունը խիստ կարևոր է և անհրաժեշտ դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու հարցում:

 Հանդիպման ավարտին երկու կառույցների միջև դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն