Դեպի վեր

Արսեն Մկրտչյան. Կրթությունն է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը

01/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր, Գիտելիքի, գրի  և դպրության օրվա կապակցությամբ,  այցելել է Երևանի Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց:

 Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նշել, որ մարդկության ստեղծած ամենամեծ բարիքներից մեկը գիտելիքն է: «Հենց դրա շնորհիվ են ազգերն ու պետությունները զարգացել, դրա շնորհիվ է մարդը կարողացել լուծել բազմաթիվ խնդիրներ: Մեր հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է մեր հայրենիքը, իսկ հարկ եղած դեպքում՝ դառնում նրա հուսալի պաշտպանը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 Նրա խոսքով՝ գիտելիքի աշխարհը լի է գաղտնիքներով, և որքան հարստացնենք այն, այնքան կմոտենանք երջանկանալու և հաջողակ լինելու ուղիների բացահայտմանը: «Եվ որքան շատ բացահայտենք, այնքան կմեծանա նորը գտնելու ցանկությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ սա է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը:

 Արսեն Մկրտչյանը կրկին շնորհավորել է աշակերտներին՝ մաղթելով նրանց այս առաքելությամբ մտնել ուսումնական կյանք և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն