Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին

19/09/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

Նախարարը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է:

Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս Մոհամմադ Ռեյիսին իր ավանդը կունենա երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հարցում:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Անդրադառնալով երկու երկրների արդարադատության ոլորտում ունեցած համագործակցությանը՝ Մոհամմադ Ռեյիսին նշել է, որ դրանք զարգացող են և ներկայում էլ գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտում համագործակցության խորացմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն