Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

29/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենէվև Մայերի գլխավորած պատվիրակությանը:

 Արդարադատության նախարարը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու բարձր գնահատել փոխգործակցության ներկայիս մակարդակը:  

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ինչպես նաև քննարկել վճիռներից բխող օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

 ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենէվև Մայերը, շնորհավորելով Արփինե Հովհաննիսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում նոր ստեղծված ստորաբաժանման՝ Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի կարևորությունը:

 Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծել են համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: