Դեպի վեր

Ավարտվել են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման դասընթացները

12/10/2015

 ՀՀ արդարադատության նախարարությունն ավարտել է USAID FED ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվող շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի ներդրմանն առնչվող դասընթացը:

 Սեպտեմբերի 19-ից մեկնարկած ուսուցման ծրագրին մասնակցել են նոտարներ, նոտարների օգնականներ, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբաններ:

 Դասընթացի 226 մասնակիցներին ներկայացվել են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համակարգը, իրավական կարգավորման և գույքի նկարագրության առանձնահատկություններն, ինչպես նաև անցումային փուլերն ու իրավակարգավորումները:

 Հիշեցնենք, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Դրա համաձայն՝ ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան (www.registration.am), որը հնարավորություն է տալիս կարգավորելու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների նկատմամբ նախապատվության իրավունքի որոշման հարցը, ինչպես նաև առանց լրացուցիչ ծախսերի և ջանքերի տեղեկանալու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումներին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն