Դեպի վեր

Կլոր սեղան-քննարկում՝ ուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն

09/11/2015

ՀՀ արդարադատության նախարարությունում նոյեմբերի 9-ին մեկնարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված» կլոր սեղան-քննարկումը: Այն կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ:

 Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, փորձագետ, Բրեմենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, այլք:

 Արսեն Մկրտչյանը, բարձր գնահատելով Արդարադատության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջև համագործակցության ներկա մակարդակը, նշել է, որ ընկերությունը բավական մեծ ներդրում ունի ՀՀ-ում օրենսդրական դաշտի կատարելագործման ոլորտում: Նախարարի տեղակալը կարևորել է նման քննարկումները, որոնք ուղղված են կոնկրետ ոլորտների բարեփոխմանը և նպաստում են ավելի ժամանակակից ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող օրենսդրություն ունենալուն:

Կլոր սեղան-քննարկման օրակարգում ընդգրկված են տիրապետման, հարևանային, կառուցապատման իրավունքին, սերվիտուտին, ուզուֆրուկտին, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց վերաբերյալ գլխի փոփոխություններին առնչվող հարցեր: 

  Աշխատանքային քննարկումը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն