Քննարկվել են Արդարադատության նախարարություն-Բրիտանական խորհուրդ համագործակցության հետագա ուղիները

13/11/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:

 Նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների միջև առկա համագործակցությունն ու մի շարք այլ ծրագրերի շրջանակում այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրին, մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղությունները:

 Արևիկ Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին ընդունելության համար և փոխգործակցությունը շարունակելու համոզմունք հայտնել:

 Նշենք, որ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ Թոմսոն հիմնադրամի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Գրանտ Թորնթոնի հետ համատեղ: