Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

09/02/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Նախարարը դեսպանի հետ զրույցում կարևորել է երկու երկրների՝ արդարադատության ոլորտում ունեցած համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Յոհաննես Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, մարդու իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերաբերյալ օրենսդրությանն ու դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն