Դեպի վեր

Մեկնարկել է ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների ինտեգրումը զարգացման համագործակցության մեջ» աշխատաժողովը

22/02/2016

  Փետրվարի 22-ին մեկնարկել է ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների գործիքակազմի շնորհանդեսը Հայաստանում և «Երեխայի իրավունքների ինտեգրումը զարգացման համագործակցության մեջ» փորձագիտական երկօրյա աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաև՝ պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, նշել է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունն ունի համախմբող նշանակություն՝ խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով: Նախարարը կարևորել է Անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծումը, որը կարող է միավորել շահագրգիռ և պատասխանատու մարմինների ջանքերը ոլորտում առաջընթաց ապահովելու համար:

 Դեսպան Պյոտր Սվիտալսկին ընգդծել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել երեխայի իրավունքներին, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների անբաժանելի մասը: Նրա խոսքով՝ նախարարների ներկայությունն այս միջոցառմանը վկայում է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտը:

 Այնուհետև աշխատաժողովի մասնակիցները քննարկել են Հայաստանում երեխայի իրավունքների իրավիճակին, երկրի առաջնահերթություններին, ինչպես նաև՝ ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի իրավունքների գործիքակազմի կառուցվածքին առնչվող հիմնահարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն